18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախն՝ Ադրբեջանի կազմում․ գաղտնազերծվել է Սպիտակ տանը Գրիգորյան-Սալիվան-Հաջիև հանդիպմանը բանակցված փաստաթուղթը

Սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը կայացած Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը քննարկված փաստաթուղթը գաղտնազերծվել է։ «SIL0VIKI» թելեգրամյան հարթակը տեղադրել է փաստաթուղթը, որը կազմել է ԱՄՆ պետքարտուղարությունը և որը քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպմանը։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով […]

Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան. Ալիև

«Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան։ Պարտավորությունը խախտելը, իհարկե, չափազանց ամոթալի փաստ է։ Այնուամենայնիվ, մենք դեռ համբերատար ու զուսպ ենք։ Վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք, լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ»,-գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան միկրոբլոգում: 

Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էր Պրահայում, հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թշնամական պետության ղեկավարի հնչեցրած թեզերը ստորև՝ համապատասխան մեկնաբանությամբ։ «Ամեն դեպքում խաղաղության գործընթացին արդեն իմպուլս է տրվել»։ Ավելի հասկանալի լեզվով թարգմանելու դեպքում, սա նշանակում է, որ մեկնարկել է կապիտուլյացիայի 2րդ փուլը: Անհասկանալի […]

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին . Արցախի նախագահը՝ Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 70-ամյակի առթիվ:  «Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների […]

Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից. Արցախի ԱԳՆ

«Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս 2007 թվականին Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իր խոսքով՝ դա տեղի է ունեցել ՀՀ՝ այդ […]

ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած […]

Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Էրդողանը նույն սեղանի շուրջ զրուցում են. Լուսանկարներ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: […]

Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին․ «Փաստինֆո»

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է «Փաստինֆո»-ն։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ, ցավոք, թշնամու լրատվամիջոցներից ենք առաջինը տեղեկանում, թե հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ՀՀ-ի կողմից հանձնելու մասին։ ՀՀ իրավասու մարմինները չեն […]

Ռազմական համագործակցության նոր մակարդակ Ադրբեջանի և Իսրայելի միջև

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող իսրայելական պատվիրակության հետ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բինյամին Գանցի գլխավորությամբ։ Հայկական Ալիքի փոխանցմամբ՝ ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Զաքիր Հասանովը «ընդգծել է երկկողմանի համագործակցության բարձր մակարդակը, որը ծանրակշիռ դեր ունի ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման գործում, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»։ Իր […]

Փաշինյանի ընտրությունը. Փաստ

Դեռևս տասն օր առաջ նշվել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլ յացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի