13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Փաշինյանի սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս» մի պարզ հարցով հերքվում է. նախկին ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «ՔՊ»-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս» մի պարզ հարցով հերքվում է։

Եթե նախկինները դա էին բանակցում, ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլացիան»։

Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։

Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ