03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախը կոչով կդիմի Հայաստանի իշխանություններին. Հրապարակ

Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։ Թերթի տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների […]

Բայրամովը ԵՄ ներկայացուցիչներին ասել է, որ իրենք բախվում են Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշմանը»

Առավոտի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ գործակցության ընթացիկ օրակարգի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի դերակատարությունը տնտեսական ոլորտում, ինչպես նաև […]

Ինչ է կատարվում Արցախում

Հայաստանում անցկացրած մեկշաբաթյա աշխատանքային այցից հետո հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերության՝ խոսելով հանդիպումների արդյունքների, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մոտեցումների և այլ օրակարգային հարցերի մասին։ Արցախի նախագահը հերթական անգամ զերծ մնաց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մասին հասցեական և ուղիղ խոսելուց` նախընտրելով ընդհանրական, ոչինչ չասող ձևակերպումները Արցախի՝ ամբողջ հայության համար առաջնահերթություն լինելու մասին։ […]

Բաքուն արձագանքում է Փաշինյանի՝ երեք անցակետերի վերբերյալ առաջարկին

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ տեղակայելու մասին ՀՀ կառավարության որոշումը մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին, Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը։ «Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ավտոմոբիլային ճանապարհի […]

Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը մնաց միայն ընդդիմության ուսերին. Փաստ

Օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը: Նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնական և քաղաքական շրջանակների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փորձագիտական շրջանակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխանական պաշտոնյաները Կովաչևի հետ հանդիպումների ժամանակ խոսել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի […]

Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից. Հրապարակ

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։ Ավելին՝ ասել է, որ պայմանագիրը, […]

Մոսկվայի «դաբրոն» կա, Փաստ

  Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս […]

ՀՀ իշխանություններին բերել են Ռուսաստանի եւ Իրանի կազմաքանդման հստակ ծրագրի իրականացման նպատակով. Ձյունիկ Աղաջանյան. NEWS.am

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ցավոք սրտի, այս պահի դրությամբ, կարծես թե հետընթաց է գրանցում, եւ դա գրանցվում է ՀՀ իշխանությունների ակտիվ ջանքերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքով, հանրությանը փորձում են ինչ-ինչ փաստարկված մոտեցումներ ներկայացնել, սակայն ակնհայտ է, հատկապես ՔՊ-ական պատգամավորների կողմից հստակ ցուցումով գործողությունների եւ արտահայտությունների արդյունքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի