19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում առանց հեղափոխության իշխանափոխություն է

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նահանգային, քաղաքային մարմինների ղեկավարների փոփոխությունից հետո, հիմա էլ արմատական փոփոխության է ենթարկվում ոստիկանական նահանգային համակարգը: Իրենց պաշտոններին արդեն հրաժեշտ ենտ են տվել 22 նահանգային ոստիկանապետեր: Փոփոխություն է կատարվել նաև Ժանդարմերայի գլխավոր հրամանատարությունում: Թուրքիայի ոստիկանապետի երեք տեղակալները հրաժեշտ են տվել պաշտոններին, տասը նահանգային գլխավոր տեսուչներ գրանցվել են ռեզերվում, կենտրոնական ոստիկանական համակարգում […]

Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան. Շավարշ Քոչարյան

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին: Պատասխան. Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև:

Դամասկոսում տեղի ունեցած հրաձգությունից հայ դիվանագետները չեն տուժել. ԱԳՆ

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից: ԱԳ նախարարությունից տեղեկանում ենք, որ Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծությունից ՀՀ դիվանագետները չեն տուժել: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Դամասկոսում օգոստոսի 20-ին  հրթիռակոծության հետեւանքով միջազգային ցուցահանդեսում չորս մարդ էր զոհվել, կային […]

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Ըստ Արցախի ԱՎԾ տվյալների՝ 2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս:

Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով դուրս գալ եվրասիական շուկա. Հայաստան-Իրան համագործակցության նոր հուշագիր

  Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես […]

Թուրք փռելով եկավ ու ծնկեց. տիկին Արևհատը հուզվեց /տեսանյութ/

«Իմ որդիները երեքով կռվել են Բերդաձորում: Միջնակ տղաս՝ Արմենը շատ ուժեղ է կռվել: Նկարել են, թե ինչպես է Շուշվա սարերից թուրք փռելով իջել ու եկել Բերդաձորը ազատագրել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Շուշիի տարածաշրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի բնակչուհի Արևհատ Չալյանը: Տարեց կինը հիշում է, որ Բերդաձորը ազատագրելուց հետո տղան եկել ու ծնկել է. «Մամ ջան, […]

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի  12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը: Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 […]

Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում Հայաստանի քաղաքացուն 14 տարի պահել են ստրկության մեջ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանական գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ […]

«Մա՛մ, ասա` ինձ ավտոմատով սպանեն, ոչ թե դանակով». բացառիկ մանրամասներ Բերդաձորի օկուպացման պատմությունից/տեսանյութ/

Արցախի հանրապետության  Շուշիի տարածաշրջանի Բերդաձոր ենթաշրջանը մեկ տարի օկուպացված է եղել Ադրբեջանի կողմից: Այն ազատագրվել է 1992 թվականի մայիսի 17-ին: Բերդաձորի նախկին բնակչուհի Տաթևիկ Սաֆարյանը նշում է, որ ինքը ամուսնացել է համադասարանցու հետո, ով տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Աբովյան քաղաք: «1989 թվականին 15 ընտանիք հայրենապահպան մղումներով վերադարձան գյուղ: Գյուղը արթնացում ապրեց, աշխատատեղեր սկսվեցին: […]

Սերժ Սարգսյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ, գրում է irna.ir-ը։ Նշվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր, Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված