21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ և ահաբեկչական խմբավորումները լայնամասշատբ հարձակումներ ձեռնարկեցին մի քանի ուղղություններով ռազմաճակատի հարավ-արևելքում։ Թշնամական հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը։ Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ

Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը։  «Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի […]

«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը

«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։ «Մենք ենք մեր սահմանները». hամախմբվենք հանուն հայրենիքի։ Մեր սիրելի նվիրատուները շնորհակալ ենք Հայրենիքի կողքին կանգնելու համար: Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ […]

Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ

Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և […]

Իրանը հատուկ նշանակության ուժեր ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման

Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման,  իրանական Azariha տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝  այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային […]

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյանը ռազմաճակատ մեկնելու կոչ է անում կանանց /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։ «Բայց հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ դրան, և ինչքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների […]

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները […]

Աշոտ Փաշինյանը զինակից ընկերների հետ է

Համացանցում տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի լուսանկարը: Նա իր զինակից ընկերների հետ է: «ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանն իր զինակից ընկերների հետ Արցախյան ճակատում է»,- գրված է լուսանկարին կից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի