28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Այս պատերազմի ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել է տալու

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այս պատերազմի ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել է տալու։ Բայց պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն, իսկ տնտեսությունը այս ամենին զուգահեռ ինչպես զարգացնել՝ ճակատն ապահովելու անհրաժեշտ մատակարարումներով»։

Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ը հետախուզական թռիչք է իրականացնում Գյումրու օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ՝ Գյումրու օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնում է Razm.info-ն:

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաեւ խաղաղ բնակավայրերում

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։  

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ

Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ: Գրում է Արցախի նախագահի մամլո խոսնակը՝ Վահրամ Պողոսյանը։ 

Էրդողանը խորապես թքած ունի

Կրկին փորձ է արվում ժամանակավոր կրակի դադար հասատաել։ Առաջին կրակի դադարը տևեց 15 րոպե, երկրորդ կրակի դադարը տևեց ևս 15 րոպե, որքա՞ն կտևի ամերիկացիների փորձը կրակի դադար հաստատել…հհմմ…առայժմ չգիտեմ, գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։  Միանշանակ ամերիկացիների կողմից նախատեսած կրակի դադարը կարող է տևի կարճ ժամանակ և ահա ինչո՞ւ։ Հայկական կողմը միանշանակ կողմ է կրակի […]

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կքննարկեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու քայլերի իրագործումն ու ժամանակացույցը

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) հոկտեմբերի 25-ին հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Համանախագահները Վաշինգտոնում հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և ԱԳ նախարարների համատեղ հանդիպմանը: Հանդիումներին մասնակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի