Ակցիա ԵՄ գրասենյակի մոտ․ Արցախցի կանայք ներկայացնում են արցախցիների պահանջը /Ուղիղ/

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ: Գրում է Արցախի նախագահի մամլո խոսնակը՝ Վահրամ Պողոսյանը։
Կրկին փորձ է արվում ժամանակավոր կրակի դադար հասատաել։ Առաջին կրակի դադարը տևեց 15 րոպե, երկրորդ կրակի դադարը տևեց ևս 15 րոպե, որքա՞ն կտևի ամերիկացիների փորձը կրակի դադար հաստատել…հհմմ…առայժմ չգիտեմ, գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Միանշանակ ամերիկացիների կողմից նախատեսած կրակի դադարը կարող է տևի կարճ ժամանակ և ահա ինչո՞ւ։ Հայկական կողմը միանշանակ կողմ է կրակի […]
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) հոկտեմբերի 25-ին հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Համանախագահները Վաշինգտոնում հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և ԱԳ նախարարների համատեղ հանդիպմանը: Հանդիումներին մասնակցել […]
Հրադադարի ռեժիմի հերթական խախտումը գրանցվել է այսօր ժամը 09:10-ի սահմաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը․ «Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»։
«Մենք կարծում ենք, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր ելք դառնալ ստեղծված իրավիճակից։ Մեր կարծիքով, միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն և խրախուսեն ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա։ Քանի որ հակառակ դեպքում մենք ոչ մի կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու համար»,- ասել է […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս ժամը 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ Նման դիտարկում է արել Արցախի պաշտպանության նախարարությունը։ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները […]
Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանայանը։ «Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»,– հայտնում է Ստեփանյանը։