Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին /Ուղիղ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն […]
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ. Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները […]
Ցավոտը՝ միայն թշնամու համար կարող է լինել: Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը: Թիկունքից մինչև առաջնագիծ՝ ազգովի պայքարում ենք վճռորոշ հաղթանակի համար, ոչ թե ցավոտ փոխզիջումների: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության շահի գիտակցությամբ՝ ժամ առաջ հրամայական է ամբողջ քաղաքական ներուժի, պետական, ռազմական, դիվանագիտական փորձառու […]
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: «Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծել է գործակալության աղբյուրը:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և […]
Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել: «Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը» անմիջապես որոշել է վրեժ լուծել և […]
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան […]
Պետք է փոխել ռազմաքաղաքական ղեկավարությանը, միայն այդ պարագայում կփոխվի պատերազմի ընթացքը։Հաղթանակած նախագահներ համախմբեք հայ ժողովրդին, տեր կանգնեք Արցախ աշխարհին,Ձեր փորձի ,անձնական կապերի ու գիտելիքների կարիքն ունի հայ ժողովուրդը։ Ձեր հրապարակային խոսքից հետո կփոխվի պատերազմի ընթացքը։Այս անգամ ևս տեր կանգնեք հայրենիքին։ Մենք կապիտուլյացիայի ենթակելու հայրենիք չունենք։ Վիգեն Սարգսյան
Հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու. փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա: