26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»․ Հրապարակ

ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ուշ երեկոյան վարչապետի խոսնակն արձագանքեց նրանց կոչին՝ ասելով, որ «մեկ անգամ նման ձեւաչափով ԱԱԽ նիստ կառավարությունում անցկացրել են, եթե կրկին դրա անհրաժեշտությունն առաջանա, էլի կանեն»։

Ընդդիմադիրները մեզ փոխանցեցին, որ նիստի նպատակն է՝ փոխանակել ինֆորմացիա եւ հասկանալ իշխանությունների անելիքը։ Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակում դա այլեւս ոչինչ չի փոխի։

Հիշեցնենք, որ նման կոչով առաջինը հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, ապա նրան միացան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը, կուսակցական, մշակութային-հասարակական այլ գործիչներ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներին, ապա, թերթի տեղեկություններով, նրանք միասնական են մի հարցում՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ