02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում կբանակցեն․ Sabah

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Իրանի առաջնորդ Մասուդ Պեզեշկիանի հետ, հայտնում է Sabah թերթը։ «Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող թուրքական տանը (շենքը […]

Հրատապ. Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման և վերադարձի անհրաժեշտության մասին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ջոլիի հետ։ Հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Թարգմանաբար ներկայացնում ենք նախարար Ջոլիի հայտարարությունը. «Անցյալ շաբաթ լրացավ մեկ […]

Պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ՝ Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի։ Դժբախտաբար, 17 մարդ դեռ մնում է հանքահորում փլատակների տակ: Հարավային Խորասան նահանգի իշխանությունները երկուշաբթի օրվանից եռօրյա սուգ են հայտարարել։  

Սպանել են հայտնի տրանսգենդերին /Տեսանյութ/

Թբիլիսիում սպանվել է ամենահայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն: NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Աբրամիձեին մահացած են գտել իր բնակարանում՝ դանակի վերքերով։ Կնոջ ընկերները նշում են, որ Կեսարիան երկար ժամանակ նվաստացուցիչ հարաբերությունների (abusive relationships) մեջ է եղել։ Ապրիլին մոդելն ինքն է խոստովանել, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։ Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի տղամարդու՝ […]

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Փաշինյանին

Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցվածհայտարարության կապակցությամբ: Ռուբեն Վարդանյանի գրասենյակից  հայտնում են, որ ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց  ձևաչափով փոխանցել իր հետևյալ խոսքը. «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում […]

Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու  և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։ «Արցախի ժողովրդի դեմ […]

Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին

«Փաստ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու, հարյուր հազարից ավելի արցախցիներին տնազուրկ դարձնելու փաստն ինքնին մեծագույն կորուստ է, որ չի կարող չափվել որևէ նյութական կամ գումարային հաշվարկով: Այնուամենայնիվ, այն, ինչ երեկ հրապարակվեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի կողմից, առավել ամբողջական պատկերացում է տալիս, թե Հայրենիքի մի հատվածի կորստից, ամբողջական հայաթափումից զատ, ինչ ենք կորցրել նաև […]

Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան

Բոլորս ականատես ենք՝ ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում։ Ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ՝ ուզում եմ ասել, որ ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվություն պետք է լինի: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը: Նա դիմեց ՀՀ ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի