01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարում, խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Ամբողջությամբ վերանորոգվել է 2014-2016 թվականներին։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մուշկապատում։ Բարձր է ծովի մակերևույթից 1019 մ։ Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները, […]

«Էլի՞ կան մոտներդ գերիներ… Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ». Էրդողանի կինը` Ալիևին /Տեսանյութ/

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների` Շուշի կատարած այցից և կից գրել. «Առանց մեկնաբանության ներկայացնում եմ, թե ինչու է ականապատումների քարտեզի տրամադրումը երկրորդ կապիտուլյացիա․ հատված Ալիևի ու Էրդողանների զրույցից․ «ԱԼԻԵՎ — Էդ ականապատումների քարտեզները եթե մենք լրիվ ստանանք, ահագին առաջ կընկնենք, որովհետև էս տարածքներում հեչ որ չլինի՝ մի տասը տարի կտևի […]

Այն, ինչ փրկվել է Հայաստանից, կարող է դառնալ թուրքական կայսրության մաս. Եվգենի Սատանովսկի

Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքներով Հայաստանի շուրջ զարգացումների հեռանկարները։ «Հասկանալի է, որ այժմ Հայաստանը հեռանում է այն քաղաքականությունից, որը Հայաստանն ու նրանում բնակեցված հայությունը, և ոչ միայն հայությունը, ունեցել են վերջին 300 տարիների ընթացքում, հեռանում է ինչ-որ տեղ հակառակ ուղղությամբ՝ դեպի ԱՄՆ, Եվրամիություն և Թուրքիա, որին բոլոր հնարավորությունները ընձեռվեց […]

Անհաղորդ, անկարեկից, անհիշողություն դժոխք

«Փաստ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում: Վերջերս շրջանառված […]

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

«Հայաստանի արագ ռազմականացումը, տարբեր պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ շարունակվող ռևանշիստական միտումների ֆոնին վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին»,-իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում են […]

«Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային

1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։ «Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։ Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ […]

Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի է անցել․ 238 զոհ, 22 անհետ կորած կա

Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։ «Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս  մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի