10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու

«Հրապարակ» -ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց խաղաղության պայմանագրի կիսով չափ համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու, որ համոզի՝ չմերժեն իրեն, ստորագրեն այդ թղթի կտորը։ «13 հոդվածներ եւ նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, […]

Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով

Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն […]

Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում չի կատարել այդ գրավոր պարտավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել,  այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն : «Ինչ վերաբերում է երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք […]

Իրանի պատասխանը տարբերվելու է ուժի առումով

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Mehr-ի փոխանցմամբ՝ «Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։  

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր  տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։ Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին։ Նկատում է […]

Հայ գերիները Բաքվում ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` […]

Ցեղասպանագետների միջազգային հեղինակավոր ընկերակցությունը բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars ՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը”։ Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում […]

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված