10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան

Բոլորս ականատես ենք՝ ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում։ Ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ՝ ուզում եմ ասել, որ ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվություն պետք է լինի: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը:

Նա դիմեց ՀՀ ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող անձանց:

«Միայն ԱԱԾ շրջանառած տեղեկատվությունը չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ: Հորդորում եմ ՀՀ ուժային կառույցներին՝ հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել դրանց իսկությունը և հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական»,- ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ