12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԱԿ-ի խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել Հուլայի դեպքերը պարզելու համար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերը, որի հետեւանքով ավելի  քան 100 մարդ զոհվեց: Խորհրդի 47 անդամներից  41-ը կողմ են քվեարկել այդ բանաձեւին, հաղորդում է “AFP”-ը: Փաստաթղթին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանի, Չինաստանի եւ Կուբայի ներկայացուցիչները, ովքեր այն “անհավասարակշիռ” են անվանել: Ձեռնպահ են մնացել Ուգանդան […]

ԼՂ հակամարտության լուծման հարցում չարժե հույս դնել օտարերկրյա գործընկերների վրա. Ֆիլիպ Լեֆոր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը կախված է հակամարտող կողմերի քաջությունից եւ վճռականությունից: Այդ մասին այսօր` հունիսի 1-ին,  հայտարարեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` Երեւանի Պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում` պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը: Լեֆորը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության առկայությունը մեծապես խանգարում է տարածաշրջանի զարգացմանը` միաժամանակ ընդգծելով, որ անլուծելի հակամարտություններ չեն […]

Քլինթոնի այցը խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ վիճակի մասին. Կիրո Մանոյան

“ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը մեր տարածաշրջան շատ կարեւոր է, քանի որ խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ իրավիճակի մասին”: Այս կարծիքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մանոյանի  խոսքով` մեզ համար կարեւոր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հատկապես երբ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի մասին է: Ավելին, նա կարծում է, […]

Դիպուկահարները հայկական սահմանի վրա. “The Independent”

Բրիտանական “The Independent”-ը հրապարակել է դոկտոր Ադրիեն Փոնթի նամակը, որը նա վերնագրել է “Դիպուկահարները հայկական սահմանի վրա”: Նամակում մասնավորապես ասվում է. “Եվրատեսիլի հետ կապված հիստերիաների ֆոնի վրա մենք չպետք է մոռանանք Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքը իր հարեւան Հայաստանի նկատմամբ: Նախորդ շաբաթ` իմ հայ գործընկերների հետ գիտական համագործակցությանը մասնակցելիս ես եղա Հայաստանի հյուսիսում, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ […]

Ադրբեջանցիները սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին

Ադրբեջանցիները սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին, եթե նա փորձի քաղաքացիական ինքնաթիռով թռիչք իրականացնել դեպի Ստեփանակերտի նորաբաց օդանավակայան, գրում է “Ազգ”-ը` հղում անելով ադրբեջանական “Aze.az“ -ին: Կայքը վկայակոչել է ինքնությունը հրապարակել չցանկացած “Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին”: Նա սպառնացել է, որ “բացառությամբ Քելբաջար- Զանգելան հատվածի, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ժամանակավորապես չեն վերահսկում, Ադրբեջանի ողջ օդային տարածքը վերահսկվում […]

Քլինթոնը հայտարարել է Սիրիա ներխուժելու պայմանները

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտասահմանյան ուժերի ռազմական միջամտությունը Սիրիայի ներքին կոնֆլիկտին, հնարավոր է միայն մեկ պայմանով` եթե աշխարհում լայն իմաստով կոնսենսուս հաստատվի այդ հարցի շուրջ, հաղորդում է “Associated Press”-ը: Նրա խոսքով` ռազմական գործողություն սկսելու համար անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ի դաշնակիցների հավանությունը, այլ նաեւ Սիրիայի այժմյան վարչակարգն աջակցող երկրների` Ռուսաստանի եւ Չինաստանի […]

Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա: Պատրիկ […]

ԱԳ նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: […]

ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Կի-Մունին եւ ԱԽ անդամ երկրներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, նշվում է. “Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ ժողովրդի համար եռակի տոն է: Այդ օրը Արցախի  ժողովուրդը մյուս ազգերի հետ միասին նշում է ազգային միասնության, հաշտության եւ ազատության […]

Սիրիացի ապստամբներն ալ-Ասադին վերջնագիր են ներկայացրել

Սիրիացի ապստամբները նախագահ Բաշար ալ-Ասադին 48 ժամ են տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է “Reuters”-ը: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ապստամբներն իրենց ազատ են հայտարարում բոլոր պարտականություններից: Ապստամբները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են: Անանի նախագիծը, որին սիրիական իշխանությունները պաշտոնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված