15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եվրախորհրդարանը հակահայկական բանաձեւ է ընդւնել ԼՂ կարգավորման վերաբերյալ

Նախօրեին ուշ երեկոյան Եվրախորհրդարանը լիագումար նիստում կողմ է քվեարկել Արեւելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին, փոխանցում է “Ազատությունը”:  Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք, ըստ Եվրոպական խորհրդարանի, պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման […]

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կանցկացնի

Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն […]

Մահապատժից հետո ողջ մնացած տղամարդուն կարող են ներել

“Էխո Մոսկվի”-ի փոխանցմամբ` Իրանում կարող են չեղյալ համարել այն տղամարդու մահապատիժը, ով կախաղան բարձրացվելուց հետո ողջ էր մնացել:  Երկրի կառավարությունում որոշել են, որ կրկնակի մահապատիժը կարող է վատ ազդել Իրանի հեղինակության վրա:  Հարկ է նշել, որ վերջերս 37-ամյա տղամարդուն մահապատժից հետո ողջ էին գտել դիահերձարանում: Նա մահվան էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգ վաճառքի համար: 

Փոստանջյանի հորդորը

Ներկայացնում ենք ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ-ում հայտարարությունների ժամին: Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց Ժառանգության կողմից ներկայացված Արցախի ճանաչման մասին օրինագիծը: Դեռ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել էր Արցախի ինքնորոշման իրավունքը և ճանաչել էր Արցախի հանրապետության իշխանություններին: Այդ օրվանից, իհարկե, տեղի են ունեցել մի […]

Թուրքիայում 600 000-ից ավելի սիրիացի փախստական կա

Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը, տեղեկացնում է gazeta.ru-ն:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանցից 400 հազարը գտնվում է հատուկ ճամբարների տարածքներից դուրս:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիացի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին երկու մետրանոց պարիսպ է կառուցում: Դրա շինարարությունն արդեն սկսվել է Նուսայբին քաղաքի շրջակայքում:

Իվանիշվիլին հրաժարական կտա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մինչեւ նոյեմբերի վերջ մտադիր է հրաժարական տալ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այս մասին նա ասել է Agence France-Presse-ի հետ զրույցում: “Նախագահի երդման արարողությունից հետո, մինչեւ նոյեմբերի 24-ը, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից”: Նա նաեւ նշել է, որ հավանական է, որ իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` հոկտեմբերի 27-ին:

Ադրբեջանը չի միանա Եվրասիական միությանը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում դառնալ Եվրասիական միության անդամ, հաղորդում է interfax.ru-ն:  Նա ասել է, որ իրենք չեն ցանկանում փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ:  “Ադրբեջանը միջազգային միության անդամ է, մտնում է մի շարք միջազգային կազմակերպությունների մեջ, իսկ միակողմանի ուղղվածություն ընդունելու մեջ ես ոչ մի շահ չեմ տեսնում: Ադրբեջանը մեծ […]

25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն ցմահ ազատազրկում է սպառնում

Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (Սպանություն խուլիգանական նկատառումներով): Զեյնալովին այժմ սպառնում է ցմահ ազատազրկում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Զեյնալովը չի ճանաչել իր մեղքը եւ եթե ավելի վաղ կասկածյալի հարցաքննության ժամանակ նա հայտնել […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու, փոխանցում է apa.az-ը: Կարճատեւ այցի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկացի միջնորդը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հարկ է նշել, որ  նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան։ Այցի նպատակներից է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։ 

Կոչ Ադրբեջանի իշխանություններին՝ հետևել հայկական օրինակին

Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն այսօր ներկա էր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի կազմկերպած հանդիպմանը:  Խոսելով ԼՂՀ կոնֆլիկտի մասին՝ նա նշեց, որ ամենևին էլ իրենց շարժման խնդիրը չէ լուծել Ղարաբաղի խնդիրը, և ինքը այստեղ Եվրոպական կառույցների անունից չէ եկել: ՛՛Նման կոնֆլիկտներում միշտ երկու պատմություն կա ու իրողություն, իսկ իրականում հազարավոր պատմություններ են՛՛,-ասաց Դ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված