05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունը հաջորդը կզոհաբերի Ղարաբաղը

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վախենում է՝ իշխանությունը կարող է զոհաբերել Ղարաբաղն իրենց իշխանությունը պահելու համար։ ”Վախենում եմ այդ մտքից` հաջորդ զոհաբերվող արժեքը լինի Ղարաբաղը՝ իրենց իշխանությունը պահելու համար և իրենք նախապատարաստում են այդ ֆոնը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա։

Պատգամավորը վստահ է, որ Մաքասյաին միության, Արևելյան գործընկերության, Ղարաբաղի հարցով զբաղվող կամ Ցեղասպանության հարցով զբաղվող կառույցները ՀՀ իշխանություններին լուրջ չեն ընդունում։ Ըստ նրա նույնիսկ աշխարհի ամենաբռնապետ երկներից Բելոռուսը սկսել է ծաղրանքով խոսել Հայաստանի մասին։ ՛՛ Սա ամոթ է, լուրջ ամոթ, ազգային արժանապատվության ամոթ՛՛,-նետեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է երեկ Մինսկում նախաստորագրված Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթի մասին, ապա Մանուկյանն ասաց, թե ՀԱԿ-ն ընդունված բանաձևից տեղեկություն չունի։ ՛՛Ես վախենում եմ բոլոր գաղտնի գործընթացներից, սրանք իրենց մեջ ռումբեր են պարունակում, ես իմ մաշկի վրա զգացի գազի պայմանագրի չերևացող կողմերը: Կրկնում եմ, որ ՀԱԿ-ը չունի որևէ փաստաթուղթ, թե ինչ փաստաթղթեր են, հետո էլ եղավ Զորիի նամակը. դա փաստորեն ձև է, որով այս խորհրդարանն աշխատում է. իրենք նախապես առաջ են գցում մունետիկներին, որ նախապատրաստի հասարակությանը, սա մարտահրավեր է այնքանով, որ իշխանությունները կարող են զոհաբերել Ղարաբաղը իրենց սուվերենտությունը պահելու համար՛՛: 

Արամ Մանուկյանը շեշտեց նաև, որ Եվրախորհրդարանի բանաձևը, որտեղ խոսվում է ԼՂՀ-ի մասին ուղղված էր Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու որոշման հետ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ