19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում: Մասնավորապես, Լավրովի խոսքով, դա վերաբերում է հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը:

Ադրբեջանը դատում է հայ ռազմագերիներին՝ որպես ռազմական հանցագործների. 2 հայի գործն ուղարկվել է դատարան

Ադրբեջանը դատում է հայ ռազմագերիներին՝ որպես ռազմական հանցագործների. 2 հայի գործն ուղարկվել է դատարան Ադրբեջանում ռազմական դատարան է ուղարկվել ներկայում այնտեղ պահվող հայ գերիներից` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար: Շինծու գործը քննության նպատակով ուղարկվել է Բաքվի ռազմական […]

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. Ռուսաստանի ԱԳՆ

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. Ռուսաստանի ԱԳՆ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Ռուդենկոյի խոսքով՝ միակ խանգարող հանգամանքը դա կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար […]

Մենք պատրաստ ենք դրան». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա: «Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», – գրել […]

«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը քննարկվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը: Լրագրողը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված «վերանորոգման աշխատանքների» անվան տակ հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը` նպատակ ունենալով փչացնել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` […]

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Հայաստանը պետք է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչի. Ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը: «Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք […]

Ադրբեջանցիները կրակել են Շոշ գյուղի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ․ «Արցախպրես»

Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից […]

Իրանը ռազմական օգնության առաջարկ է արել Հայաստանին` Սյունիքը պաշտպանելու համար, Հայաստանը մերժել է. Լալայան

ԱՀ քաղաքական գործիչ Բելլա Լալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Իրանը ռազմական օգնության առաջարկ է արել Հայաստանին` Սյունիքը պաշտպանելու համար, Հայաստանը մերժել է… սա երկրորդ նման առաջարկն է, առաջինը եղել է 2020 հոկտեմբեին, այն ժամանակ էլ է Հայաստանը հրաժարգել օգնությունից

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը: «Լարվածությունը Հայաստանի սահմանին խիստ մտահոգության առարկա է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ […]

Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին. երկրի ԱԳՆ Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները: «Ինչ վերաբերում է հայ դիվերսանտներին, որոնք կալանավորվել են պատերազմից հետո, ապա Ադրբեջանը կատարում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի