19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գիշերը ժամանել է Բաքու, վաղ առավոտյան մեկնել է Շուշի, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր, ներառյալ մի շատ կարեւոր համաձայնագիր, որի մասին օրերս հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Ստորագրման արարողությունից հետո պետությունների […]

Ալիևը Շուշիում պաշտոնապես կընդունի Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես կողջյունի իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, և այնտեղ կանցկացվի նաև ստորագրման արարողությունը: «Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում դիմավորման պաշտոնական արարողությանը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն», – ասել է աղբյուրը: Նախատեսվում […]

«Առաջին նկարում թուրք էրդողանը գնում ա Շուշի, երկրորդ նկարում՝ Շուշին էրդողանին նվիրող թուրք նիկոլը գնում ա Սյունիք». Արամ Գևորգյան

րամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջին նկարում թուրք էրդողանը գնում ա Շուշի, երկրորդ նկարում՝ Շուշին էրդողանին նվիրող թուրք նիկոլը գնում ա Սյունիք։ 2 նկարն էլ այսօրվա են, ժամերի տարբերությամբ։ 21-րդ դարում թուրքերի ոտնձգությունները հայոց հողի նկատմամբ շարունակվում են»։

Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Էրդողանի այցին

Վարուժան Գեղամյանը գրում է. Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին։ Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի մոտ կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։ Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։ Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու […]

20 տարվա ազատազրկում. Բաքվում հրապարակվել է ԼՂ-ում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի վճիռը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» (չակերտները-Խմբ.) համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը: Ինչպես հայտնում է minval.az-ը, Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Հայտնի է, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում իր խոսքում դատախազը ռազմագերու համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում: Լիբանանահայ Վիգեն […]

ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը տրամադրել է 6 հայ զինծառայողների վիճակի մասին փաստաթղթերը

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական […]

Ադրբեջանում դատում են հայ ռազմագերիներին

Ադրբեջանում դատում են հայ ռազմագերիներին Մինչ Փաշինյանը նախընտրական շոու է անում՝ առաջարկելով իր որդուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հետ, Ադրբեջանում նրանց դատում են որպես ռազմական հանցագործների։ Այսօր դատարանը քննում է Մկրտչյան Լյուդվիգի և Խոսրովյան Ալյոշայի գործը, ովքեր մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի զինվորներին իբր կտտանքների ենթարկելու մեջ։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի […]

Ադրբեջանում հայտնել են Քարվաճառում ականի պայթյունից 3 զոհի մասին

Ադրբեջանում հայտնել են Քարվաճառում ականի պայթյունից 3 զոհի մասին: Ավելի վաղ հաղորդվել է AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը եւ  Ազերտաթ գործակալության թղթակից Մագերամ Իբրահիմովը զոհվել են ականի պայթյունից: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն հայտնել են ԱԻՆ ներկայացուցիչ Արիֆ Ալիեւ մահվան մասին: Բացի այդ, եւս 4 մարդ հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի