19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային դիրքերը. Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: «Ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին […]

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում վստահության աճի համար. Էրդողան

Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահության բարձրացման ուղղությամբ: Այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը կարող է լինել ականապատ դաշտի քարտեզների փոխանցումը Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ Թուրքիայի առաջնորդի, դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգել Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: Ընդհակառակը` կա աջակցության տրամադրություն: «Մոսկվան նույնպես սատարում […]

«Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Հայաստանի վերաբերյալ ԱԳ նախարարն ասել է, որ «տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացած երկիրը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն ապահովել» «Երկար […]

«Այնտեղ էլ հյուրանոց կլինի». Ալիևն Էրդողանին հեռվից ցույց է տվել Ստեփանակերտն ու խոսել «ապագա ծրագրերի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ արցախյան Շուշի քաղաքում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռվից ցույց է տվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն Էրդողանին ցույց է տվել լեռները` նշելով, որ քաղաքը գտնվում է դրանց հետևում: Թուրքիայի ղեկավարը, իր հերթին, հետաքրքրվել է` արդյոք այնտեղ է գտնվում հյուրանոցը, որտեղ իրենք կանգ են առնելու: […]

Ալիևն ու Էրդողանը քեֆ են արել Շուշիում, Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում /տեսանյութ/

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև Ալիևը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրավիրել նաև ներկա գտնվող հյուրերին, գրում է minval.az-ը: Դատելով տեսանյութից՝ պարին մասնակցել […]

Էրդողանի այցը Շուշի դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: «1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են: 2020թ. սեպտեմբերի 27-ին […]

«Էրդողանը հասավ Արցախի օկուպացված Վարանդայի շրջան, որը կապիտուլյանտի պատճառով հանձնվել է Ադրբեջանին»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Էրդողանը հասավ Արցախի օկուպացված Վարանդայի շրջան, որը կապիտուլյանտի պատճառով հանձնվել է Ադրբեջանին:  

Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գիշերը ժամանել է Բաքու, վաղ առավոտյան մեկնել է Շուշի, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր, ներառյալ մի շատ կարեւոր համաձայնագիր, որի մասին օրերս հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Ստորագրման արարողությունից հետո պետությունների […]

Ալիևը Շուշիում պաշտոնապես կընդունի Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես կողջյունի իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, և այնտեղ կանցկացվի նաև ստորագրման արարողությունը: «Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում դիմավորման պաշտոնական արարողությանը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն», – ասել է աղբյուրը: Նախատեսվում […]

«Առաջին նկարում թուրք էրդողանը գնում ա Շուշի, երկրորդ նկարում՝ Շուշին էրդողանին նվիրող թուրք նիկոլը գնում ա Սյունիք». Արամ Գևորգյան

րամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջին նկարում թուրք էրդողանը գնում ա Շուշի, երկրորդ նկարում՝ Շուշին էրդողանին նվիրող թուրք նիկոլը գնում ա Սյունիք։ 2 նկարն էլ այսօրվա են, ժամերի տարբերությամբ։ 21-րդ դարում թուրքերի ոտնձգությունները հայոց հողի նկատմամբ շարունակվում են»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի