19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող ևս 13 հայ ռազմագերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն։ Այսպես, ազատազրկման են դատապարտել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանին, Գուրգեն Հովհաննեսի Ղոլյանին, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանին, Վաղարշակ Մերուժանի Մալոյանին, Սասուն Սեյրանի Եղիազարյանին, Արսեն Արայիկի Վարդանյանին, Վահագն Էդիկի Բեհրեկյանին, […]

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական նշանակության 700 կմ ճանապարհ կանցկացնի. Ալիեւ

Ադրբեջանը ներկայում Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական նշանակության ճանապարհների անցկացման ակտիվ աշխատանք է տանում, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը։ «Քելբաջարի եւ Լաչինի շրջաններում իրականացվում է ռազմական նշանակության ճանապարհների անցկացում։ Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 700 կիլոմետր։ Առաջ այդ ճանապարհները, այդ թվում սահմանի ուղղությամբ, չկային»,- ասել է Ալիեւը AzTV-ի հարցազրույցում։ «Դա լայնածավալ աշխատանք […]

«Մենք Ռուսաստանի հետ մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք»․ Ալիևը՝ Ղարաբաղյան հակամարտության ու «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր։ «Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ […]

Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին «կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ»: Այս մասին գրում է minval.az կայքը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ հակառակ դեպքում «այս ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործունեություն են ծավալում, լրջորեն կտուժի»:

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների […]

Կրեմլը պատրաստվում է Ալևի այցին

Կրեմլը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Sputnik Ближнее зарубежье-ն: Նրա խոսքով՝ դա աշխատանքային այց կլինի: Ժամկետների մասին, սակայն Պեսկովը, չի խոսել:  

Ադրբեջանը նոր սադրանքնե՞ր է պատրաստում շփման գծում և սահմանին

Զաքիր Հասանովն այսօր հավաքել է բանակի ղեկավար կազին, հայտնում է Sputnik Азербайджан-ը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերլուծել է Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքների արդյունքում սահմանին ստեղծված իրավիճակը։ Եւ համապատասխան հանձնարարականներ է տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին», – նշվում է հաղորդագրությունում: Ի դեպ, սահմանային լարվածության պատասխանատվությունը Հասանովը դրել է հայկական կողմի վրա: Հիշեցնենք, որ վերջին 10 օրերի ընթացքում […]

Ադրբեջանը թունելների շինարարություն է սկսել դեպի Շուշի ճանապարհին

Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա: Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ: Թունելները կառուցվում են երկու ուղղությամբ և 12 մետր լայնությամբ: Բացի […]

«Կարող ես հաղթել պատերազմի դաշտում, սակայն պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ. Ալիևը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը». Regnum

Հայտնի կովկասագետ Ստանիսլավ Տարասովն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Regnum կայքում հրապարակել է ծավալուն հոդված` «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ: Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծարար» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս […]

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի. Ալիև

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: «Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Պատերազմի շրջանը մնաց անցյալում։ Սակայն, չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի», – ասել է Ալիևը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի