19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել

Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-նշել է նա:

Թշնամին կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում […]

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի: Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին […]

Հակառակորդը դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ

Տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին անհանգստություն են առաջացնում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։ «Կոչ եմ անում կողմերին զարգացնել վերջին մարդասիրական քայլերը եւ ամբողջապես կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունները՝ հանուն այն բանի, որ չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղությամբ»,- գրել է ԵԱՀԿ նախագահը։  

Բաքվում ևս 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման

Բաքվում ևս 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում Է Sputnik Азербайджан-ը, դատախազը 13 մեղադրյալներից յուրաքանչյուրի համար 7 տարվա ազատազրկում էր պահանջել: Պատիժը կրելուց հետո նրանք հարկադրաբար կարտաքսվեն։ Հիշեցնենք, որ սա հայ ռազմագերինի երրորդ խումբն է, որը դատապարտվել է ազատարզրկման: Նրան Ադրբեջանում համարվում են «դիվերսանտներ»:

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի. յուրաքանչյուր կողմ պետք է պահպանի իր խոսքը». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը, որն այս օրերին գտնվում է Ադրբեջանում, անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, որ «կողմերից յուրաքանչյուրը պետք է միջանցքի բացման հարցում պահի իր խոսքը»: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, թուրք պաշտոնյան այս մասին հայտարարել է այսօր Գանձակում (Գյանջա) լրագրողների հետ հանդիպմանը: Նա շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը […]

Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին: «Ընդունել ենք ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 10:00-ից (Բաքվի ժամանակով) հրադադար հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի կարգավիճակի, Արցախում ապրող հայերի թվի և այլ հարցերի վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը կեղծում է պատմությունը: Բեգլարյանն ընդգծում է, որ Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին, իսկ Ադրբեջանի նախագահը իր հայտարարություններով նպատակ ունի հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր […]

Ադրբեջանը երկաթուղի կկառուցի դեպի Շուշի

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել դեպի հայկական Շուշի երկաթուղու նախագծմանը, հայտնել Է ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը: «Թուրքական Kalyon ընկերության մասնակցությամբ Արդեն աշխատանքներ են տարվում Շուշի քաղաքի ուղղությամբ երկաթուղու նախագծման ուղղությամբ»,- ասել է Ղուրբանովը: Ընդ որում, նա չի հստակեցրել երկաթուղու երկարությունը, հաղորդում է “Интерфакс-Азербайджан”-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի