19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բոլոր հարցերը պետք է լուծել դիվանագիտական մեթոդներով, իսկ խնդրի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանի դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո. Լավրով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Անդրկովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդման խնդրին։

Նա նշեց, որ այդ հարցին ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել։ Լավրովի խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել են նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք թույլ տվեցին կանգնեցնել հակամարտությունը և այն տեղափոխել քաղաքական կարգավորման դաշտ։

Սերգեյ Լավրովը հավելեց, որ Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել են նաև չնվազեցնել ուշադրությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում միմյանց համար զգայուն հարցերը բացառելու, այդ թվում՝ հայ գերիների ազատման հարցի վերջնական լուծման նկատմամբ, ինչը ներառում է նաև ականապատ դաշտերի քարտեզների փոխանցում։

Ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարարը նշեց նաև, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ միակարծիք են եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության շարունակականության անհրաժեշտության հարցում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Լավրովն ասաց, որ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական մեթոդներով, իսկ խնդրի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանի դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո։ Այդ հարցում, նրա խոսքով, ՌԴ նախագահի նախաձեռնությունը բոլորին հայտնի է, և Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը քննարկվել է դրա արագ իրականացման ընթացքը։

ՌԴ վերահաստատել է ամեն կերպ այդ գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ