25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը մեսիջ է ամբողջ աշխարհին. Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որը, բացի ՀՀ և Արցախի միջև փոխօգնությունը, կապն ու փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը, հետապնդում է նաև ՀՀ և Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրության խնդիր։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով հանձնաժողովի նպատակները, անտեղի համարեց բոլոր հակափաստարկները, որոնք հնչել են կամ կարող են հնչել՝ ստվերելով նման հանձնաժողովի ստեղծման կարևորությունը։

«Թեպետ ինձ համար անընկալելի է «ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման հակափաստարկ» արտահայտությունը, բայց ենթադրում եմ, որ որպես հակափաստարկ կբերվի, որ բոլոր մշտական հանձաժողովները պիտի զբաղվեն Արցախի խնդրով։ Այո, ոչ միայն բոլոր հանձնաժողովները, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի ուժերի ներածին չափով աշխատի Արցախի համար, հանուն մեր հայրենիքի, բայց արդյոք բոլոր հանձնաժողովները չէ, որ ունեն բաղադրիչներ։ Եվ այն փաստարկը, թե կարող է առաջանալ ոլորտների վերադրում, կարծում եմ, չի դիմանում որևէ քննադատության։ Այս կամ այն հանձնաժողովի ստեղծումը շատ ուժեղ մեսիջ է ամբողջ աշխարհին։ Աշխարհը ունի կարիք լսելու ՀՀ-ից այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով», – ասաց նա։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ