20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Պարո՛ն Բայդեն, Դուք կանգնեցիք հայերի կողքին, հիմա էլ ձեր արյունոտ ձեռքերով այլ պատմություն եք գրում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում իսրայելական կողմին ԱՄՆ-ի աջակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Yeni şafak պարբերականից: «Պարո՛ն Բայդեն, Դուք կանգնեցիք հայերի կողքին, այսպես ասած, Հայոց ցեղասպանության հարցում: Հիմա, ցավոք, ձեր արյունոտ ձեռքերով գրում եք այս միջադեպի պատմությունը, որը մեծ վնասներ է հասցրել Գազային և հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձել»,-հայտարարել է […]

Տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ԱԽ

Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում, հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից։ «Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են […]

Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և […]

«Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 14-ին Ուրազա-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի տասին ստորագրված հայտարարության, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերում, քանի որ եղանակային պայմանները արդեն բարենպաստ են: Խոսքը վերաբերվում է Հայաստանի հետ սահմանային գոտում, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ եւ կլիմայական բարդ պայմաններ: Այդ պրոցեսը իրականացվում է սովորական ռեժիմով եւ սիստեմատիկորեն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի […]

«Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզում կրկին կհնչի ադրբեջանական մուղամ». Ալիևները մեկնել են Շուշի

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորությունից: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ես շատ հպարտ եմ հայտարարել, որ այսօր նշանակալի օր է: Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված մեր հին հայրենի քաղաքում՝ «Շուշայում» (չակերտները՝ խմբ.) վերականգնվում է «Խարիբուլբուլ» երաժշտական փառատոնը: Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզի (Կատարոտ Դաշտավայր) […]

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի, հայտնում է Sputnik Азербайджан. Զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի 16-20-ը, կներգրավեն մինչեւ 15 000 զինծառայող: Դրանցում նաեւ կգործարկվեն զրահատեխնիկա, ռազմական ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր:

Ռազմագերիներին վերադարձնելու հարցը պետք է լուծվի առանց նախապայմանների. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ կարեւորել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումը: «Հենց դա թույլ կտա կայունություն ապահովել տարածաշրջանում», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ Բաքվում: Լավրովը նաև հայտարարել Է, որ հայկական կողմը պատրաստ է Բաքվին հանձնել Ղարաբաղում ականապատ […]

Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին. Բայրամովը՝ Լավրովին

Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այն մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողներին նա անվանել է «դիվերսանտներ, որոնք ապօրինաբար մուտք են գործել Ադրբեջանի տարածք»

Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը. կքննարկվի նաև ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Minval.az կայքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի