19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիևը կարգադրել է «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» ստեղծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի հիման վրա ստեղծվել է «Ադրբեջանի Հանրապետության տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ:  

Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից

Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իր ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Ալիևների ընտանիքը ժամանցն է անցկացնում Սյունիքի մարզի Սոսիների պուրակում, որի մի մասը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրով նվիրեց Ադրբեջանին։ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնվել Սյունիքի մարզի Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, բնական սոսիների […]

Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները

Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները, հանել դարպասի խաչը։ Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հրեշտակների արձանները չկան։ Ինչպես գրում է թվիթերի «Republic of Artsakh» էջը, ադրբեջանցիները նաև սկսել են եկեղեցու ապօրինի «վերականգնումը», որն անկասկած կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։

Մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ․ Իլհամ Ալիև

Ներկայումս մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը Ասիան Եվրոպայի հետ կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը կդառնա: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է AzerTAc-ը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարեւոր ներդրում է ունեցել տարածաշրջանային այնպիսի նախագծերի իրականացման գործում, […]

«Թուրքիան առաջիկա օրերի, ամիսների ընթացքում կպատասխանի դրան». Էրդողանի խոսնակը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «պարզապես վրդովեցուցիչ է», և Թուրքիան առաջիկա ամիսների ընթացքում կպատասխանի դրան: Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինը: «Առաջիկա օրերին և ամիսներին տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանք կլինի»,- ասել է Քալինը: Թուրք պաշտոնյան, այնուամենայնիվ, […]

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը հիմնվում է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն: «Քաղաքական արկածախնդրություն, սա խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Խոսքերը չեն փոխի պատմությունը: Մենք չենք պատրաստվում ոչ ոքից դասեր ստանալ մեր պատմության հարցով: Մենք ամբողջովին մերժում ենք այդ հայտարարությունը, […]

«Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն, կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը, պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար: «Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և […]

Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին

Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում` Հայաստանի հետ սահմանի մոտ, ապրիլի 20-ին բացվել է նոր ադրբեջանական զորամաս, գրում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը: Զորամասի բացման առնչությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում պարգևատրվել են զինվորականներ:

Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻ փոխնախարարին

Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել այսօր ԱԺ-ում աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻ փոխնախարարին Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ առաջ Բորիս Ավագյանին է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Արայիկ Հարությունյանի անունից ասել՝ ազատված է աշխատանքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի