«Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը. այնուհետև կկառուցվի երկաթգիծ». թուրք նախարար

Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն: Թուրք պաշտոնյան այս մասին ասել է Yeni Safak թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ: Զրույցի ընթացքում շեշտվել է հնարավորինս շուտ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Շինարարությունն արդեն սկսվել է»,-ընդգծել […]