25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց […]

Չենք ներելու հայ զինվորի արյան գնով ձեռք բերված, 30 տարի պաշտպանված հայրենիքի առեւտուրը․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա։ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային իշխանություն, ով կկանգնի բանակի կողքին, հայ ժողովրդի կողքին և հետ կբերի մեր հայրենիքը։

Դադարեցրե’ք բռնությունը։ Մի հայկական պետականության կորստի դեմը չառած՝ նոր ողբեգություն մի’ բերեք երկրորդ պետության գլխին

Դադարեցրե’ք բռնությունը։ Մի հայկական պետականության կորստի դեմը չառած՝ նոր ողբեգություն մի’ բերեք երկրորդ պետության գլխին։   Հայաստանը թուլացավ՝ Արցախը հետ չենք բերի։ ԱԺ-ն՝ ֆորմալ, ուժայինները՝ իրական իշախանության տերը պիտի լինեն այս մռայլ, անցումային ու դառը ընթացքում։

Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը

Արցախի Անվտանգության խորհրդաի նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ա՛զգ հայոց, Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։ Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։ Զերծ մնալով հայտարարության տեքստի […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն. 1.Հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր տիպի ռազմական գործողությունների ավարտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ նոյեմբերի 10-ից՝ ժամը 01:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն՝ այլևս կոչվող որպես կողմեր, մնում են իրենց կողմից գրավված դիրքերում: 2.Աղդամի շրջանը և […]

Ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված