08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ … սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը»․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ…
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչո՞ւ»-ի պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչու»–ն…

Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը: Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ-պռատ:

Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ո՞ւմ հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը՝ ժողովուրդը:

Դեռ սպասում եմ հստակ՝ առանց որևէ մեկին մեղադրելու, այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին, չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ