21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Նոր նշանակում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական: Այդ մասին տեղեկանում ենք  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Դա ուղղակի զավեշտ է. Շավարշ Քոչարյան

«Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Դա ուղղակի զավեշտ է եւ որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», –այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարությանը` ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նշենք, որ Ադրբեջանական կողմը օրեր առաջ հայտարարել էր, որ Արցախում՝ Սահմանադրական […]

Մենք աջակցում ենք ԼՂ խնդրում առաջընթաց գրանցելու բոլոր ջանքերը․ ԵԱՀԿ գործող նախագահ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան աջակցում է բոլոր ջանքերին, որոնք արվում են հիմնախնդրիներում առաջընթաց գրանցելու համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում։   «Ուր նայես, ամենուր բարդ շրջան է, ամենուր լուրջ վտանգներ կան անվտանգության եւ խաղաղության համար։ Ավստրիան աջակցում է հիմնախնդիրներում առաջընթացի հասնելուն ուղղված ջանքերին»,- ասել է նա։ […]

Ինչու է Ալիեւն անհանգիստ. 168 Ժամ

«Ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոր լարվածություն հրահրելուց առաջ փորձում է արդարացումներ ներկայացնել։ Բնականաբար, պարզվում է, որ Ադրբեջանի տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակը հենց դա է՝ ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր էսկալացիա սկսելուց առաջ։ Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի […]

Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս ձեւաչափին Լավրովն այլընտրանք չի տեսնում

Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ֆորմատին այլընտրանք չկա։ Այս մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ ԼԱվրովը։   РИА Новости-ի տեղեկացմամբ՝  Լավրովը նշել է, որ դրա օգտին բազմիցս արտահայտվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաեւ համանախագահների դերի օգտին արտահայտվել են ԵԱՀԿ […]

Յուրովի մի պատասխան` Ադրբեջանի նման աննորմալ, մարդատյաց քաղաքականության

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ` ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուս չի վախեցրել միջազգային դիտորդներին, Արցախի այցելուներին, և դրա վառ ապացույցն այն է, որ 2 օր կայացած հանրաքվեի ժամանակ դիտորդների ավելի մեծ հոսք է եղել: «Տարբեր երկրներից` Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ռուսաստան, Ճապոնիա, Պակիստան նույնիսկ, բազմաթիվ եվրոպական երկրներից դիտորդներ կային: Այսինքն` […]

Սա պայքար է հայ սպային կացնահարած մարդասպանին փառաբանող բարբարոս վարչակարգի դեմ

Փետրվարի 21-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Պ.Կլիմկինի նախագահությամբ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդում կայացել է «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկում, որի նպատակն էր դիտարկել Եվրոպայում առկա հակամարտությունների արդյունքում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիքները: Քննարկման մասնակիցների թվում էին Հունգարիայի, Լիտվայի և Վրաստանի ԱԳ նախարարները, Խորվաթիայի պետքարտուղարը, Շվեդիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի […]

Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. Շարմազանով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է […]

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Համաձայն հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքի և ընտրական օրենսգրքի՝  ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հրապարակեց տեղամասերում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին տվյալները՝ քվեարկության ավարտից հետո։ Ըստ Ե. Արզումանյանի՝ ժամը 20:00-ի դրությամբ հանրապետությունում 104 566 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է  79 380 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 75.91 տոկոսը։

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ

Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ  Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին 102 757 ընտրողից մասնակցել է 65 439 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 63.68 տոկոսը։ Այս ժամի տվյալները ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հրապարակեց ԼՂՀ ՀԿՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի