22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, հանձնել 7 շրջանները. Արա Պապյան

«Եղել են հակադարձումներ, որ ստատուս քվոյի փոփոխությունը չի նշանակում Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, ինչպես դա իրենք ակնկալում են: Հակառակը, դա կարող է փոխվել  հօգուտ Հայաստանի այն ձևով, որ հայկական բանակն ավելի առաջ գնա, փակի Ադրբեջանի գազի, նավթի, երկաթուղու ճանապարհները: Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, հանձնել 7 շրջանները, ինչպես ենթադրում են Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, բայց դրա […]

Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել ԼՂ-ում. Change.org-ում նոր պահանջագիր է նախաձեռնվել

Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, change.org-ի կայքում տեղադրված պահանջագրում նշվում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը վարում է մեկուսացման քաղաքականություն: «Նավթով հարուստ Ադրբեջանը նշանակալի ջանքեր և գումարներ է ներդնում այս տարածք օտարերկրյա առաջնորդների, պաշտոնյաների, լրագրողների և […]

Բակո Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական […]

Պարզունակ քարոզչական հնարք է․ Արցախի ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է: Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում […]

7 օր՝ առաջնագծում

Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը: ԱՀ  […]

Արցախի նախագահը Մարտակերտ է այցելել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Մատաղիսում նա հանդիպել է համայնքի անդամների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի լուծման ուղղությամբ: Մարտակերտում նախագահը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ […]

Քաշաթաղում իրականացվող ծրագրերը կշարունակվեն

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Նախագահ Բակո Սահակյանը Քաշաթաղի Հոչանց համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ շրջանի համայնքի ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Կառավարության անդամները ներկաների քննարկման են ներկայացրել Քաշաթաղի զարգացման առաջնահերթությունները: Նախագահը նշեց, որ պետությունը շարունակելու է Քաշաթաղում իրականացվող ծրագրերը, նոր անելիքներ են ուրվագծվում՝ ջրամատակարարման բարելավումից մինչև գյուղատնտեսության զարգացում: Բ. […]

Համանախագահները պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան։ Այցի ընթացքում նրանք պատրաստվում են հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է vestikavkaza.ru-ն։  Զախարովան նշել է, որ Հայաստան հունիսի 10-ին համանախագահների այցի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում: Կքննարկվեն նաեւ Հայաստանի, […]

Գնդակոծում են Բաղանիսը

Երեկ՝ հունիսի 8-ի երեկոյան դարձյալ գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքը: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանից: Նա հայտնեց, որ կրակել են  գյուղի պաշտպանական դիրքերի և սահմանին ավելի մոտ թաղամասի վրա: «Գյուղի վարչական պատասխանատու Նարեկ Սահակյանից և բնակիչներից տեղեկացանք, որ տուժածներ չկան: Նյութական վնասները կպարզվեն […]

Գյուղը ծերանոց է դարձել /տեսանյութ/

«Ցավով եմ ասում, բայց գյուղը վերածվել է ծերանոցի: Բոլորը մեր գյուղում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ապրուստի ուրիշ միջոց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի խոսքով երիտասարդները լքել են գյուղը և հիմնականում արտերկրում են ապրում: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի