27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, հանձնել 7 շրջանները. Արա Պապյան

«Եղել են հակադարձումներ, որ ստատուս քվոյի փոփոխությունը չի նշանակում Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, ինչպես դա իրենք ակնկալում են: Հակառակը, դա կարող է փոխվել  հօգուտ Հայաստանի այն ձևով, որ հայկական բանակն ավելի առաջ գնա, փակի Ադրբեջանի գազի, նավթի, երկաթուղու ճանապարհները: Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, հանձնել 7 շրջանները, ինչպես ենթադրում են Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, բայց դրա դիմաց ռեալ բան պետք է ստանանք: Ադրեջանը, սակայն, սրան էլ համաձայն չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ ու հիմնադիր Արա Պապյանը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի` երեկ արած հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի խնդրով և տարածաշրջանում սպառազինության աճով, ապա Ա. Պապյանը դրական է գնահատում հայտարարությունը:
«Արևմուտք և ՌԴ հակամարտությունը պարզ է՝ մեկը մյուսի ազդեցությունը փորձում է նվազեցնել: Լավ է, որ նման անհանգստություն կա. սա նշանակում, է, որ ՆԱՏՕ-ն անտարբեր չէ, որ Թուրքիային էլ ինչ-որ դիտողություն արած կլինեն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ