15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա լկտիություն է. Հրապարակ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, եւ արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․ «Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, […]

«Ժողովրդական ալիքը սրբելու է տանի նման որոշում կայացնողներին». Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բազմահազարանոց հավաքի մասնակիցները մի միտք էին արտահայտում՝ մարդիկ երազում են՝ 88-ի բոլոր նպատակները կատարվեն, իսկ հիմնական նպատակը մեկն է՝ Արցախ-Հայաստան միասնությունը: «Երեկվա պահանջների վերջնարդյունքը Արցախի և Հայաստանի միացումն է: Բայց ցավոք սրտի, մենք 2018թ. շատ հեռացանք այն բաղձալի երազանքից, որին քիչ-քիչ մոտենում էինք: Հիմա այնպիսի […]

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին»․ ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ մասնավորաբար նշելով․ «Ես կարող եմ կրկնել այն, ինչը ոչ մեկ անգամ է հայտարարվել ՌԴ նախագահի կողմից. մեր կարծիքով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին, երբ ձևավորված կլինեն բոլոր կողմերի համար ընդունելի պայմաններ՝ այս հարցի արդար որոշման համար, բայց իհարկե, դա […]

Սոչիի բանակցությունները եւ հայտարարությունը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. Արցախ

Սոչիում ընդունված հայտարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում նախօրեին Սոչիում ընդունված հայտարարությունը։ Հարցին, թե արդյոք փաստաթուղթը չի պարունակում ընդհանուր ձեւակերպումներ, եւ արդյոք արտացոլում է սպասումները, նախարարը պատասխանել է. «Նման տպավորություն կարող է […]

Հայաստանի իշխանավորները ծանր են տանում Ստեփանակերտի հանրահավաքը. Ժողովուրդ

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ոչ միանշանակ է ընդունել, ընկալել ու վերլուծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը: Արցախը հանձնելու պատրաստ Փաշինյանի թիմին առավել ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն է հուզել (ինչն, ի դեպ, առանց էմոցիաների էր ու կոռեկտ), այլ բազմահազարանոց ցույցն ու արցախցիների՝ Ռուսաստանի ներկայությունն իրենց մոտ ավելացնելու տրամադրվածությունը: […]

Ինչ ասաց Պուտինը Հայաստանի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 28-ին Վալդայի ֆորումի շրջանակներում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի, Արցախյան հիմնահարցի ևտարածաշրջանի այլ հիմնախնդիրներին։ Մասնավորապես, նա խոսել է «խաղաղության պայմանագրի»՝ այսպես կոչված «Վաշինգտոնյան» տարբերակի և դրա այլընտրանքի մասին՝զուգահեռաբար անդրադառնալով Ռուսաստանի նախկին առաջարկներին և տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ Ռուսաստանի պատկերացումներին։ «Հայկական ալիքը» ստորև ներկայացնում և կետ առ կետ մեկնաբանում է Պուտինի պնդումները։  «Մենք կարծում ենք, որ դա արդար կլիներ` վերադարձնել փախստականներին և այդպես շարունակ։ Դա շատ լավ […]

Գավառական ժուլիկությամբ երկիրը աշխարհաքաղաքական հարցերում մանրադրամ են դարձրել. Իշխան Սաղաթելյան /Տեսանյութ/

«Որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է և մենք դա պատռելու ենք: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է»,-այս մասին նշել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: 

Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել. քաղաքագետ

Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաև ապակողմնորոշում է Հայաստանի հանրությանը: Բացատրեմ, թե ինչ է կատարվում: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Այսպես կոչված Խաղաղության Պայմանագրի երկու տարբերակ կա՝ ռուսական և արևմտյան: Ըստ արևմտյան տարբերակի Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, դրա հետևանքներին այս պահին չեմ անդրադառնում, և ռուսական, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի