22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Խոշտանգված թոռանը հիշելով՝ եզդի տղամարդը ծնկեց և ողբաց. հուզիչ տեսանյութ /տեսանյութ/

«Տաս ամիս էր մնացել, որ Բորիսը տուն գա: Պատերազմ եղավ …Բորիսի հայրը զանգեց  որդուն ու թուրքը պատասխանեց զանգին: Հայրը խնդրել էր, որ եթե տղան ողջ ա՝ չսպանեն: Ասել էին՝ 25 հոգի մեզնից ինքը սպանել ա ու մենք իրան սաղ չենք թողնի»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց եզդի հերոս Բորիս Օզմանյանի պապը՝ Մռազ Օզմանյանը: Տասը օր հետո միայն […]

Մի օր առաջ էր տեսել Քյարամին /վիդեո/

«Առանձնահատուկ մարդ էր, որ նայում եմ այսօրվա օրերին ու հիշում մեր անցյալը՝ հասկանում եմ, որ սովորական մարդու կյանք չէր, որ ապրեց ու գնաց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի մանկության ընկերը, ով նաև զինծառայության է զորակոչվել Քյարամի հետ միասին: «Իրար հաջող արեցինք, բարձրացավ պոստեր ու գիշերը տեղի ունեցավ հարձակումը: Ես մի քանի օր չէի հավատում, […]

Գրեթե բացառվում է անակնկալության գործոնը. Բակո Սահակյանի խորհրդականը պատերազմից

Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետեւ միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ պետական ողջ ապարատն իր հստակ գործառույթներն ունի ինչպես համեմատաբար խաղաղ, այնպես […]

Զինվորին պահողը հավատքն է /վիդեո/

«Մարդը առանց հավատք, մանավանդ հայ մարդը ես չեմ պատկերացնում»,-մեզ հետ զրույցում պատերազմում հաղթող հավատքի ու առհասարակ հայ մարդու առ Աստված ունեցած հավատքին անդրադարձավ ԼՂՀ պաշտպանության բանակի սպա, փոխգնդապետ Մհեր Բարսեղյանը: Բարսեղյանը նշեց, որ զինծառայողներին պահում է հենց հավատքը. սահմանին յուրաքանչյուր դիրքում աղոթատեղի են կառուցում: Մանրամասները՝ տեսանյութում:

Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի գյուղերի բարեկարգման ծրագրերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի շարունակական եւ համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման եւ ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը:  Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի եւ արդյունավետության պահպանման […]

Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպի ժամանակ խախտում թույլ տված ոստիկանները կպատժվեն. Արցախի ոստիկանություն

Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել փետրվարի սկզբին Ստեփանակերտում Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ նրա հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով: Այս առնչությամբ, Արցախի ոստիկանության հայտարարությունում ասվում է. «Արցախի Հանրապետության ոստիկանությունը Երեւանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից  լրատվամիջոցներով տարածված¸ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ […]

The HALO Trust-ի հայտարարությունը՝ Ղազանչիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ

Ղազանչիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 29 մարտի, 2018թ․ «HALOTrust»կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքովմահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկերկուսը՝ վիրավորվել։  Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALOTrust»կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով․ Ռոհանի

Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։  «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ […]

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդական է նշանակել Ժիրայր Գերգերյանին

2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել էԱՀ ՄԻՊ խորհրդական: Հիշեցնենք, որ 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով, ի թիվս այլբովանդակային և կառուցվածքային փոփոխությունների, հնարավորություն է տրվում Պաշտպանին ունենալ պետական միջոցներովչվարձատրվող մինչև հինգ խորհրդական: Ստորև ներկայացված է Ժիրար Գերգերյանի կենսագրականը.      Ժիրայր Գերգերյանը ծնվել է 1953թ.-ին, Լիբանանում, 1970թ.-ից բնակվում է Ֆրանսիայում: Նա ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտի քաղաքագիտության բաժինը, Փարիզի Պանթեոն Ասասիհամալսարանի միջազգային իրավունքի բաժինը և Փարիզի համալսարանի հոգեբանության բաժինը: Ժ. Գերգերյանը երկար տարիներ աշխատել է միջազգային և գործարարական իրավունքի ոլորտում: Նա կառավարել և զարգացրել էզգալի թվով ամերիկյան և եվրոպական համատեղ ձեռնարկություններ՝ իր գործունեության ընթացքում աշխատելով որպես խոշորմիջազգային ընկերությունների գործադիր տնօրեն և ավագ գործադիր փոխնախագահ: Ժ. Գերգերյանը դասախոսել է և աշխատություններ հեղինակել միջազգային իրավունքի ոլորտում: Բացի հրապարակած բազմաթիվհոդվածներից, նա նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ֆրանսերենով գրվածերկու մենագրության, ներառյալ՝ «Լեռնային Ղարաբաղ. անջատման և ինքնորոշման միջև» գրքի հեղինակն է: Լինելով Փարիզիփաստաբանների միության անդամ` նա իր ջանքերն ուղղել է հայկական հիմնահարցերի՝ միջազգային իրավունքի տեսանկյունիցառաջմղմանը: Սկսած 2015թ.-ից՝ Ժ. Գերգերյանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել և իրականացրել Արցախում՝ նպատակաուղղված երիտասարդների կարողությունների զարգացմանը:

Պայթյուն Արցախում․ կան զոհեր եւ վիրավորներ․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի