19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով, երևի, ցանկացել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվել է, դա քաղաքականության մեջ նորմ չէ, դա շատ վտանգավոր է, կանխամտածված է արել», – ասաց […]

Ինչու Արցախի բարեկամների համաժողովին Հայաստանից ներկայացվածություն գրեթե չկար. ՀՅԴ բյուրոյի անդամ

«Հայաստանից «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին ներկայացվածություն գրեթե չկար: Շատ հրավիրյալներ չէին եկել, ներկա էր արտգործնախարարը: ԱԺ նախագահին և խմբակցություններին ևս հրավերներ ուղարկվել էր, սակայն, որքան հասկացել ենք, տեխնիկական պատճառով նամակը ուշ են ստացել: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացվածություն չկար: Հրավիրվել […]

ԱԱԾ-ն կգնա՞ Արցախ. Հրապարակ

«Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։  «Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ […]

Ի՞նչ են խոսել Փաշինյանը եւ Ալիեւը Աշխաբադում. Հրապարակ

Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»: Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել […]

Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այս մասին հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը: «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշել են երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը սեփական անվտանգության ապահովման համար»,- ասվում է […]

Արցախում թույլ չի տրվելու որևէ նոր վայրագություն. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրում հստակ ներկայացրել է իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը պարզապես այլընտրանք չունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Վալդայի համաժողովում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախում ժողովուրդ չկա, այնտեղ բնակիչներ են: «Մեր առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը: […]

Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով: Հանդիպման […]

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր

Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Որ հուշարձանը վտանգված է՝ մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին: Խնդիրը, կարծես, լուծման ճանապարհին է: Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, ‹‹Լույս›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը: Շատ չանցած՝ հիմնադրամը ստանձնեց Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի