18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Պատերազմը պրոռուսական սեր է բերել իշխանության սրտին․ Հրապարակ

Հայաստանում ռուսասիրության ալիք է բարձրացել՝ երբեմնի ռուսատյացները սկսել են մեր ռազմավարական դաշնակցի անունով երդվել, պաշտոնական քարոզչությունը եւս ռուսամետության գծի մեջ է։ «Փաստորեն, պահանջվեց պատերազմ, որպեսզի շատերի համար առարկայական մակարդակում ընկալելի դառնա Ռուսաստանի՝ մեր ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած առանցքային դերակատարումը…»,- գրել է վարչապետի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտարարած Վահրամ Ավետիսյանը։ Ինչո՞ւ մեկ […]

Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները

Պաշտպանության բանակից հայտնում են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային […]

Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց […]

Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել է այս պատերազմի ամենածանր մարտերից մեկը

Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկաոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։ Այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավիճակը՝ առաջնագծում․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը /Ուղիղ/

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի ասուլիսը:

Արցախում աշխարհազորայիններից ջոկատներ են ստեղծվում

Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:   Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:   Առաջիկա ժամերի և օրերի […]

«Ձեր բռնած մկների չափ կատու ենք որսացել ․․․ թարգե՛ք կրկեսը, էժան պրոպագանդան. զոհասեղանին բոլորիս հայրենիքն է». Աբրահամ Գասպարյան /տեսանյութ/

Լրագրող Աբրահամ Գասպարյանը հանդես է եկել սթափության կոչով. «Պատերազմից հետո շատ ծանր օրեր են մեզ սպասում, պիտի զինվենք համբերությամբ, հավատով, աննկուն կամքով, պիտի զինվենք՝ շատ լուրջ, դաշնակիցներ որոնենք մեր տարածաշրջանում, հզոր դիվանագիտություն կառուցենք, զոհվածների ընտանիքներին թև ու թիկունք լինենք, հոգեկան տրավմաներից բուժվենք… Բայց այդ ամենը հետո: Հիմա միայն ու միայն մեկ մեծ վերնագիր՝ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ […]

Հազարավոր մարդկանց տառապանքներ, իսկ մարդու իրավունքների աշխարհը լուռ է. ՀՀ ՄԻՊ

Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդների կիրառում, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում…և մարդու իրավունքների աշխարհը լուռ է… Ահա ինչու է լրագրողի աշխատանքն Արցախում այդքան կարևոր. BBC այս նյութն ապացուցում է դա!!  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի