Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համար մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին։ Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է պատերազմին և բանակցային գործընթացին։Սերժ Սարգսյանը բացել է որոշակի փակագծեր բանակցային գործընթացի մասին նշելով, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային […]
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Երեկ եւ նախորդ օրն Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչու սարքերը եւս թուրքական Bayraktar TB2 տեսակի էին: Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջան այդ տեսակի անօդաչու թռչող սարքեր տրվել են […]
Նախօրեին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, եւ ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որեւէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը՝ դա կվնասի Հայաստանին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին հարցրինք՝ պարոն Հարությունյանն ինչ-որ նամա՞կ է փոխանցել […]
Երեկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանել են Երեւան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արցախի նախկին նախագահներն այցելել են Սերժ Սարգսյանին։ Ապա երեքով համատեղ գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Վերջում էլ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հավանաբար, ցանկացել են ՀՀ նախկին նախագահներին տեղեկացնել […]
«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է երրորդ նախագահի պաշտոնական կայքը Independent – Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է […]
Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտեց մարդասիրական հրադադարը: Թշնամին բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ, ինչի հետեւանքով երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ: Արդեն 20 եւ ավելի օր շարունակվող արցախյան մերօրյա պատերազմի մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: ՔԱՐՏ-ԲԼԱՆՇԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆ Է ԻՐԵՆ ՏՎԵԼ – Պարոն Դանիելյան, ըստ […]
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՀՅԴ գրասենյակում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, քննարկումները շարունակվել են, փորձել են ճշտել միմյանց դիրքորոշումներն ու անելիքները: «Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել: Գնահատականներից այս պահին զերծ եմ մնում», – ասաց նա: […]