Որքա՞ն կտեւի պատերազմն Արցախում։ Մասնագետները լավատես չեն /տեսանյութ/
Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից:
Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հեռախոսազրույցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հայտնում են Պաշտպանության բանակից: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից»։ Այսինքն, մտադիր են վաղը […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն […]






























