29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Բանակցում է մեծահարուստ իջեւանցիների հետ: Ամեն ինչ վարչապետի սանիկի համար

«Իրավունք»-ը անդրադարձել է Իջեւանում դեկտեմբերին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրություններին, որին  լայն  թափով պատրաստվում է վարչապետ Փաշինյանի եղբորորդին` Սիփան Փաշինյանը, որպեսզի ամեն գնով անցնի  վարչապետի  սանիկ,  ներկայիս ժ/պ Հայկ Ղալումյանը:  Սակայն նա, ըստ իջեւանցիների, շանսեր գրեթե չունի: Մասնավորապես, տեղացիների խոսքերով, Հայկ Ղալումյանը, իր համար խելոք  նստած, Ժ/Պ-ի գործն է անում, իսկ նրա փիառով զբաղվում է անձամբ  Սիփան Փաշինյանը: Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի,  այս  օրերին  ակտիվ բանակցությունների մեջ է դրսում ապրող մեծահարուստ իջեւանցիների հետ, որպեսզի յուրաքանչյուրը իր չափով  ներդրումներ անի քաղաքում: Որպեսզի ընտրություններին ընդառաջ այդ ամենը վերագրվի իրենց թեկնածուին:

Թալանել են Դաշնակցությանը. Shamshyan.com

Հոկտեմբերի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են […]

Գրոհ «իշխանության թրի տակով» չանցած և անվերապահ հավատարմության երդում չտված համայնքապետների դեմ. Փաստ

Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։  Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են […]

Առաջին ձյունը

«Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր […]

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից […]

«5000 մարդ կա, խի՞ եք 2 պատուհան բացել». թեժ կրքեր Գյումրու մաքսատանը /տեսանյութ/

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն ֆեյսբուքյան հանրագրում վիճաբանության տեսանյութ է տեղադրել Գյումրիի մաքսատնից եւ գրառում արել: «Գյումրու մաքսատանը: Մաքսային գործարքներ կատարելիս բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել համբերատարություն»,-նշել է ՀԿ-ն:  

Առեղծվածային ողբերգություն. տղամարդկանց դիակներ լոգարանում եւ ննջասենյակի անկողնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում […]

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ՀՊՏՀ-ն կամ Ագրարային համալսարանը տեղափոխել Վանաձոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով: Այս մասին տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

«Տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է». պատգամավորը փաստեր է ներկայացնրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ միայն իր հայտնի հարցազրույցով հանրությանը հայտնի տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է: Խնդրեմ, սա Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցից ինձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի