29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ-ից զգուշացնում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: «Հարգելի քաղաքացիներ, նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-10 աստիճանով: Խնդրում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:  

Սուրիկ Խաչատրյանը՝ մեղադրյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, […]

Պետությունը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող … ԼԳԲՏ անձանց մասնակցությունը խորհրդակցական գործընթացներին. նախարարի հանձնարարականը

AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. մայիսի 29-ի թիվ 01/15/5076-19 հանձնարարականն ուղղված համայնքների ղեկավարներին։ Հանձնարարականը վերաբերվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործման վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցի առնչությամբ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ամփոփիչ դիտարկումներին։ Նախարարը հանձնարարականով համայնքի ղեկավարներին առաջարկում է իրենց իրավասության սահմաններում […]

64-ամյա Ժաննային կապկպել են, հափշտակել են զարդեր, կեբսաթոշակային քարտը

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն եւ հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, […]

Քննչական կոմիտեն ստո՞ւմ է: Ո՞ւմ է փրկում. 168 Ժամ

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հեղափոխությամբ պաշտոնը ստանձնած մարզպետը ստիպված եղավ հրաժարական տալ պաշտոնից՝ սպային դաժան ծեծի ենթարկելուց հետո: Սպայի ընկերներն ու […]

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի գտնվել. ՔԿ

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։ Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով: Զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ […]

«Երեխեքը տեղաշորի մեջ էին … ձեռք տվեցի, պարզվեց արդեն մահացած էին». հարեւանները մանրամասներ են պատմել Նոր Հաճնի ողբերգությունից

Նոր Հաճնում շմոլ գազից 2 օր առաջ մահացած 4 երեխաների մայրն ու հայրը 10 տարուց ավելի է, ինչ Հայաստանում չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: «Ես տանն էի, ուզում էի դուրս գայի առեւտրի, ասեցին գազերն անջատեք, ասեցի՝ ինչ է եղել, ասեցին՝ ձեր հարեւանները թունավորվել են: Գնացի, ճիշտն ասած ձեռք էլ տվեցի, պարզվեց […]

«Էսքան ժամանակ պրոբլեմ չենք ունեցել … Ինչպե՞ս են նման բան անում, մենք վե՞շ ենք, մսացո՞ւ ենք». Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ են անում». asparez.am

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել։ Այս մասին գրում է asparez.am-ը: Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Եկել է Արմավիրի մարզից։ Ս․Այվազյանն ասում է, որ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու […]

Գյուղատնտեսությունը ռեկորդային անկում է գրանցել: Մարդիկ սերմացու չունեն. Ժողովուրդ

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով: Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ ան­ցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել. «Այս տարին, օրի­նակ, ծիրանի համար […]

Կառավարությունը գումար հատկացրեց աղետի գոտու 227 ընտանիքի բնակարան տրամադրելու համար

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․ 121 ընտանիք Լոռիում, 90 ընտանիք Շիրակում, 16 ընտանիք Արագածոտնում։ Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի