29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո պարգևատրել է ինքն իրեն

168.am-ը գրում է․ «Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում […]

«Ձեր ստախոսությամբ երկիրն ա վերանում… Սաշիկի ՀԷԿ-ն էր, հիմա՝ Նիկոլի աներձագի՞նն ա». ֆերմեր /տեսանյութ/

Ֆերմեր Տիգրան Եղոյանն ահազանգում է գյուղատնտեսության անկման վերաբերյալ եւ նշում, որ Հայաստանում վերջին մեկուկես տարում 67 000 մանր եղջերավոր անասուն է ոչնչացվել, նախկինի համեմատությամբ, երբ սխտոր էր արտահանվում, սխտորը ներկրվում է դրսից, կարտոֆիլ է ներկրվում Պակիստանից: Հայաստանի հարավը վտանգի տակ է, գյուղը վերանում է, նշում է ֆերմերը. «Նիկոլն ասում ա՝ ոչխարը յոնջա կուտի՞: Ոչխարը, որ […]

Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ուշադրություն, հատկապես վարորդներին։ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»։

Դժվարանցանելի ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների […]

Ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում եւ Շիրակի մարզում ձյուն է տեղում։ Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

Հանուն քավորի աթոռի: Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։ Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջևանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ և ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված […]

Վարչապետի սանիկը գործի է անցնում. Իրավունք

Իջեւանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին: Այս մասին տեղեկացանք տեղի մեր աղբյուրներից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ուշացման պատճառն այն է, որ տեղի է ունենալու համայնքների խոշորացում, եւ Իջեւանին են միանալու մի քանի համայնքներ: Իսկ մինչ այդ, ներկայիս համայնքապետի պաշտոնակատարը՝ վարչապետի սանիկ Ղալումյանը, փորձում է ամեն բան անել տեղացիների, ինչպես մեր […]

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Կա 3 զոհ

Նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր […]

«Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»: Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատի կտա. Ժողովուրդ

Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու. «Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները […]

Շոկ. Գյումրու տնակներից մայրերն իրենց երեխաներին վաճառում են թուրքերի՞ն /տեսանյութ/

Այսօր՝ նոյեմբերի 20-ին «Հենարան» մամուի ակումբում սկանդալային հայտարարություն է արել « Առողջ հանրւթյուն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը՝  հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը:  «Գյումրու տնակներից մայրերն արցունքն աչքերին, ըստ լուրերի՝ իրենց երեխաներին վաճառում են թուրքերին»,-ասել է Մ. Խաչատրյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի