29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ծննդատները գործելու են, ահաբեկելով ոչնչի չեք հասնի, Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել. իմքայլականը՝ նախարարությանը

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը: «Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է չկա »: Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին: […]

Շիրակում ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված  քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է […]

Արարատի կոկորդիլոսասեր մարզպետը հրահանգել է գյուղապետերին, քաղաքապե­տերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար. Իրավունք

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արա­րատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բա­ցասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների հա­մար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփո­խությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է: Չնա­յած նրան, որ […]

Համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ Եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք, իսկ եթե «այո»-ն, գործերը կկարճվեն, Հրապարակ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։ Թերթի տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում […]

Արտակարգ իրավիճակ Սյունիքում: 150-ից ավելի մեքենաներ մնացել են Սյունիքում՝ բաց երկնքի տակ

Փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, տեղեկացնում է Shamshyan. com-ը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման […]

Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է խաչքարերի վրա.

Այսօր՝ փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է: Մատուռի տարածքում կան […]

Սպանություն Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից: 2020 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին Վանաձորի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ […]

Վայոց Ձորի մարզպետի խորհրդականներից մեկը ավարտել է գոյություն չունեցող համալսարան, մյուսը՝ ստացել է 50 հատ 2 գնահատական

Irakanum.am-ը գրում է. Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խորհրդականը դպրոցում սովորելու ընթացքում մեկ ուսումնական տարվա ընթացքում ստացել է 50 հատ 2 գնահատական։ Այս մասին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառման ներքո մեկնաբանություն է թողել Տիգրան Խուդոյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը Շատին համայնքի նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանի մասին […]

Կոռուպցիա ոստիկանությունում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի