29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նրա ձայնը մինչև հիմա ականջիս է, էրեխիս կողքի սենյակում «ֆարսունկով» վառում էին․․․ /տեսանյութ/

-Ես բռնադատվածի ժառանգ էի, ինձ ոչ մի կուսակցություն չէին թողնում, – պատմում է բերդավանցի Սուրեն պապը և մեզ ուղեկցում դեպի որդու գերեզման։ Քսանչորս տարեկանում է ամուսնացել, ունեցել հինգ աղջիկ և մեկ որդի։ Պատմում է , որ Բերդավանում որդուն հարուստ էին ասում, շատ շռայլ ու ընկերասեր տղա  էր, բայց փոքր էր, և ինքը թույլ չէր տալիս […]

Վրեժի ծարավ. իշխանությունը չի «մարսում» հաղթող եւ անկախ համայնքապետերին. Փաստ

Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին: Վերջինս, սակայն, երեկ հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ ընթացակարգային ու բովանդակային մասը որակեց, «մեղմ ասած», խիստ վիճահարույց իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից։ Գեւորգյանը նաեւ […]

Դատի կտան Արարատի մարզպետին /տեսանյութ/

Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:

Ծաղկաձորը դատարկվում է: Զբոսաշրջիկները չեղարկում են Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրած համարները

Կորոնավիրուսի ռիսկային խմբի մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց տեղափոխելուց հետո մի շարք հյուրանոցների այցելուներ չեղարկել են նախապես այս օրերի համար ամրագրումները: Այս մասին գրում է NEWS.am-ը: Հյուրանոցներից մեկի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը տեղեկացրեց, որ տեղացիների կողմից չեղարկվել են 5-6 համարների ամրագրումներ: «Մինչեւ Հայաստանում դեպքի հաստատվելը ունեինք հիմնականում դրսից ժամանող հյուրերի խմբային ամրագրումների չեղարկումներ ՝ կապված կորոնավիրուսի […]

Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է, համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է, համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հողով բարձված բեռնատարների հողը տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնեն պոչամբարի պատվարը։ Այս մասին տեղեկացնում է Հրապարակը։

Իշխանությունը գյուղապետերի առաջ «ուլտիմատում» է դրել հանուն «այո»-ի

Ինչպես Iravunk.com-ի աղբյուրն է տեղեկացնում, ներկայիս իշխանությունները, հատկապես Տավուշի և Լոռու մարզերում, գյուղապետերի առաջ «ուլտիմատում» են դրել, եթե հանրաքվեի ընթացքում բավարար թվով ձայներ չապահովեն, նրանց դեմ հարուցված քրեական գործերը չեն կարճվի: Նշենք, որ նրանցից շատերը ՀՀԿ-ականներ են, կամ նախկին իշխանության օրոք ընտրված: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ներկայիս իշխանությունները մեծ մտավախություն ունեն հանրաքվեին 650.000 ԱՅՈ ապահովելու հարցում, սակայն […]

Ո՞ւմ համար է Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե մատանիներ գնում. Փաստ

Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ։ Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ և ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի։ Ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը կգնի գրասենյակային և տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի գումար է նախատեսված […]

Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. վիրավոր ունենք

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի