Վայոց Ձորի մարզպետի խորհրդականներից մեկը ավարտել է գոյություն չունեցող համալսարան, մյուսը՝ ստացել է 50 հատ 2 գնահատական
Irakanum.am-ը գրում է.
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խորհրդականը դպրոցում սովորելու ընթացքում մեկ ուսումնական տարվա ընթացքում ստացել է 50 հատ 2 գնահատական։ Այս մասին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառման ներքո մեկնաբանություն է թողել Տիգրան Խուդոյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը Շատին համայնքի նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանի մասին է, ով նաեւ նույն գյուղի դպրոցում նախ մանկավարժ է աշխատել, հետո՝ տնօրեն։ Նա նաեւ ֆիզմաթ գիտությունների թեկածու է։
«Վայոց ձորի մարզպետի խորհրդականը դպրոցում սովորելու ընթացքում մեկ ուս տարվա մեջ ստացել է 50 հատ 2 գնահատական, 9 հատ 1 գնահատական , հայոց լեզվից միայն 2 գնահատական ,140 բացակա և այլն:Այս գնահատականները ստացել է 5 բալային համակարգում
Հ.Գ. մյուս խորհրդականը ավարտել է մի ԲՈՒՀ ,որը կարծես թե գոյություն չունի: Ձեր կարծիքը այս կապակցությամբ:Կպատասխանե՞ք, որ խնդրեմ:
Anna Osipyan-ի հարցի դեպքում պատասխանեցիք ու փաստ ուզեցիք»,- նախարարի գրառման ներքո մասնավորապես գրել էր Տիգրան Խուդոյանը։
Ի դեպ Տիգրան Խուդոյանի մեկնաբանությունն այն մասին, որ խորհրդականներից մեկը ավարտել է համալսարան, որտ գոյություն չունի վերաբերում է խորհրդականներից Արմեն Դավթյանին։
Նրա այս մեկնաբանությունն անձամբ Սուրեն Պապիկյանը չի պատասխանել, փոխարենը մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր գրել է, որ խոսքը մարզպետ Գրիգորյանի խորհրդական Արմեն Դավթյանի մասին է, ով նախկինում ԱԱԾ համակարգում է աշխատել, եւ նախկին իշխանությունը նրան հեռացրել է համակարգից։
Տիգրան Խուդոյանն, ապա Սուրեն Պապիկյանի մեկ այլ գրառման ներքո է նույն խնդիրը բարձրացրել։ .«Ձեր նախորդ գրառման ժամանակ հարց էի տվել, որի պատասխանին սպասում եմ:Այդ հարցի մեջ նշված «խորհրդականները » նշանակվել են ձեր ժամանակ ու հիմա էլ կոչ եք անում երիտասարդներին։ Ու ընդհանրապես այսպիսի բաներից գոնե դուք մի խոսեք:
Հ.Գ.Վայոց ձորի մարզպետին նշանակելու պահին ի՞նչ էիք մտածում,թե՞ ձեր փոխարեն ուրիշն էր մտածում…
Օգտատիրոջ այս հարցադրումը հերթական անգամ մնացել անպատասխան նախարարի կողմից։
Նշենք, որ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում որպես մարզպետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար նշված է Արմեն Դավթյանի անունը։ Վերջինս ծնունդով Արտաշատից է, եւ կենսագրականում գրված է, որ ավարտել է Արտաշատի «Արտաշատ» համալսարանը, ստացել՝ իրավաբանի որակավորում:
Ինչ վերաբերում է գրառման այն հատվածին, որ խորհրդականներից մեկն էլ նույն ուսումնական տարում անբավարար գնահատականներ է ստացել, վերաբերում է մարզպետի խորհրդականներից Նարեկ Մարտիրոսյանին։ Ի դեպ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում այս մասին որեւէ տեղեկություն չկա, եւ որպես խորհրդականի ԺՊ նշված է միայն Արմեն Դավթյանի անունը։
Հիշեցնենք, որ Արարատ Գրիգորյանը մարզպետի պաշտոնում նշանակվեց Տրդատ Սարգսյանի աղմկոտ պաշտոնանկությունից հետո։ Ինչ վերաբերում է մարզպետի խորհրդականի վերաբերյալ մեկնաբանություններին, ապա առայժմ այդ գնահատականները մնացել են անպատասխան։