28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

50 հազարական դրամ կարկուտից տուժած անապահով ընտանիքներին. բավարա՞ր է

 Այսօր կառավարությունը որոշում ընդունեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած անապահով գյուղացիներին 50 հազարական դրամ հատկացնել: Նման կերպ՝ ֆինանասական օգնություն կտրամադրվի 1600-ի ընտանիքի:  Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ: Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Աշատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, թե արդյոք այդքան գումարը […]

Որ մարդիկ զգան, որ պետությունն իրենց կողքին է

Կառավարության այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին հատկացվող օգնության մասին հարցով: Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք պետք է հետևողական լինեն, որպեսզի կարկուտից տուժված մարդիկ զգան, որ պետությունն իրենց կողքին է: Վարչապետը նշեց, որ երեկ էլ է այցելել Արմավիրի մարզ, զրուցել գյուղացիների հետ: Տիգրան Սարգսյանը նկատել է, որ սոցիալապես անապահով […]

Սուրիկ Խաչատրյանի կինն է առաջինը դիմավորել Բուդաղյանին. իրավապահները զարմացած են

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը արդեն ամբողջությամբ վերծանված է: Ըստ մեր աղբյուրի, հունիսի 2-ին կերուխումից հետո /մասնակցում էին Սուրիկ Խաչատրյանն ու Բուդաղյան եղբայրները-խմբ./ մի քանի ժամ անց գնում է Սուրիկ Խաչատրյանի տուն:  Ըստ տեսաձայնագրման՝ Արտակ Բուդաղյանին դիմավորում է մարզպետի կինը` Լորետա Բարսեղյանը եւ իբրեւ քույր, ՛՛քավոր-սանիկական՛՛ հարաբերությունները վկայաբերելով` խնդրում է […]

Գորիսյան ողբերգությունը վենդետայի սկի՞զբ, թե ՞…

“Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսյանը անդրադարձել է գորիսյան դեպքերին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:  2013թ. հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարը շարունակում է մնալ հանրապետության ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում: Շարունակում են տարաբնույթ վարկածներ շրջանառվել կատարվածի իրական պատճառների, կատարվածին նախորդած խորհրդավոր խնջույքի, բուն իրադարձության մանրամասների, ողբերգությունից հետո իրավապահների կողմից իրականացրած […]

Պահանջում են հանել` Լիսկային, եթե ոչ արդարադատությունը կիրագործեն սեփական ձեռքերով

Henaran.am -ի տեղեկություններով Սյունիքի  մարզկենտրոն Կապանում պատրաստվում են հանրահավաք կազմակերպել ընդդեմ մարզպետ` Սուրեն խաչատրյանի: Ըստ կապանցիների, եթե իշխանությունը քայլեր չձեռնարկի մարզպետին աշխատանքից ազատելու ուղղությամբ ապա բողոքի ակցիաները կտեղափոխվեն մայրաքաղաք: Այս մասին նախաձեռնող խմբի անդամները տեղյակ են պահել նաև մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանին: Սյունեցիների խոսքով` իրենք հոգնել են մարզպետի քաջագործություններից: Ասում են` Սյունիքին  հարիր չէ կրիմինալ […]

Արյան հոտ է փչում` “առանց տաքգլուխ” որոշումների

Թեեւ պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չկա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ եւ մարզպետի հայտարարությունն էլ մինչեւ սպանության գործով նախաքննության ավարտը լիազորությունները վայր դնելու մասին, կառավարությունում “զրոյական” նշանակություն են տալիս, այդուհանդերձ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար շարունակվում են անուններ շրջանառվել: Հավակնորդների ցանկում շրջանառվում է նաեւ ԱԺ պատգամավոր, ԶՊՄԿ տնօրենի որդու` Վահե Հակոբյանի անունը: Վերջինիս հետ անձամբ […]

“Սաղ գյուղը խոլերա է կպել” /վիդեո/

“Մուսռի յաշիկ չկա, խոլերա ենք սաղ գյուղով կպե, ժողովուրդը ստիպված բերում զիբիլը ստեղա թափում”,-գյուղամիջյան ճանապարհներին կուտակված աղբի առկայությունը այսպես բացատրեց շենավանցի Հովիկ Սիմոնյանը: Մանրամասները` տեսանյութում:

Ի՞նչու քանդեցին “հոպարի”` գեներալ Մանվելի պատը … /վիդեո/

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչպես ստացվեց, որ Արշալույս գյուղում քանդվեց “բեռլինյան պատը”:  “Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր”,- հայտարարեց պատգամավորը: Հիշեցնենք, որ Էջմիածնի Արշալույս գյուղում , օրեր առաջ գյուղացիները  բացեցին այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը փակել էին իրենց տան մոտով մեքենաների երթեւեկություն չլինելու […]

“Ոստիկանապետի “դուխը” կհերիքի՞ … ” /վիդեո/

Ազգային  ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ այն տարածված կարծիքին, թե  Գյումրին կրիմինալ քաղաք է: Ըստ պատգամավորի, Գյումրիում լարված մթնոլորտի խնդիր չկա, կյանքը նորմալ շարունակվում է: Նրա խոսքով, հանրապետության բոլոր մարզերում էլ նման  դեպքեր լինում են,  ցավալի է, որ նաեւ մահվան ելքով: “Վերագրել, թե Սյունիքը կամ Շիրակը կրիմինալ մարզ է, անընդունելի է: Մանավանդ նման […]

Ամեն ինչը Մուրադից պետք ա դուրս գա … պատգամավորն ահազանգում է` Արարատի մարզում դիզվառելիքը տեղ չի հասել

Նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները երբեմն թեժ երանգներ են ստանում: Այսօր` հունիսի 4-ին պատգամավոր Մուրադ Մուրադյանը Ազգային ժողովում գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննարկմանը հետաքրքրվեց` տեղյա՞կ են որ հատկացված դիզվառելիքը նախատեսված չափով չի հասնում գյուղացուն, մասնավորապես պատգամավորը մատնանշեց Արարատի մարզը։ “Ձեր ֆունկցիան ո՞րն ա, միայն հատկացնե՞լը, թե՞ նաեւ հետաքրքվել` հասնում է նպատակին, թե ոչ։ Այսինքն՝ վերահսկե՞լ եք` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի