04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Սևանում փող հավաքելու ևս մեկ նորամուծություն. ինչու հայերը չեն հանգստանում Սևանում

Հայաստանում, մասնավորապես Սևանում, չհանգստանալու պատճառները օրեցօր ավելանում են: Պատմեմ այսօր ինձ հետ Սևանում պատահած մի դեպք, որը երևի շատերիդ հետ եղած կլինի: Դեռ մեքենան չկանգնեցրած հայտնվում են ինչ-որ մարդիկ և պահանջում են գումար տաղավարի(բեսետկա), մանղալի, լողափի աթոռներին նստելու և շատ այլնի համար: Սրանք ինչ-որ տեղ հասկանալի են, քանի որ լողափի սեփականատերերը ներդրումներ են արել և […]

“Լա՞վն ա, կյանքս ..”. տիկին Քնարիկի կոմերցիոն գաղտնիքը /վիդեո, ֆոտո/

Դիլիջանցի տիկին Քնարիկը 36 տարի մանկավարժ աշխատելուց հետո այսօր Երեւան-Դիլիջան միջպետական ճանապարհին եգիպտացորեն է վաճառում: “Ինչ անեմ, տղես, թոշակը չի հերիքում”,-ասում է նա` բացելով կոմերիցիոն գաղտնիքները: “Գաղտնիք չկա, 800-ով առնում եմ, 1000 դրամով վաճառում, դե տաքսու փող, էլի բաներ: Էսօր 14 հատ ծախել եմ”,-ասաց Henaran.am-ի զրուցակիցը:  Այս տարի “կուկուրուզի սեզոնը” շուտ սկսեց: Չի կարող ասել […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տան մեջ օձ է հայտնաբերվել

Հուլիսի 29-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները տան շքամուտքում հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:  

Անօթևան մայրը երեք մանկահասակ տղաներին պարտադրված մանկատուն է ուղարկել

Գյումրու մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում բազմաթիվ են ծնողներ ունեցող երեխաները: Նրանց թվում շատ են միայնակ մայրերի, արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով քայքայված և անօթան ընտանիքների երեխաները: «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած հերթական տեսանյութը, երեք դպրոցահասակ տղաներին միայնակ խնամող և անգամ վագոն-տնակ ունենալու հնարավորությունից զուրկ, կնոջ և նրա երեխաների մասին է:

Երևան Սևան ճանապարհին բախվել է երեք մեքենա

  Հուլիսի 29-ին, ժամը 06.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՏՏ 063 (վարորդ` 1967 թ. ծնված Ռ. Ն.,), «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 TՏ 337 […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի  Մերձավան գյուղի  ջրամատակարարումը:              Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը

Հուլիսի 26-ին` ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նույն […]

Հայ-վրացական նոր թատերական նախագիծ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում «Գամարջոբա մամա».

2012-ի հոկտեմբերին Գյումրու դրամատիկական թատրոնը տոմսերի վաճառքի ու լեփ-լեցուն դահլիճի միանգամից մի քանի աննախադեպ ցուցանիշ էր սահմանել. ներկայացումը, որն ազդարարել էր Գյումրու դրամատիկականի 147-րդ թատերաշրջանի բացումը եւ որի տոմսերն սպառված էին առաջնախաղից դեռ օրեր առաջ` բոլոր  օրերի ներկայացումների համար, հայ-վրացական համատեղ ներկայացում էր: Թատերասեր հանդիսատեսն ու անգամ նրանք, ովքեր չէին հասցրել տոմսեր հայթայթել մինչ օրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված