05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Մասիսում ամուսինը փորձել է հրկիզել կնոջը

Ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.50-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ` 1980 թ. ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, […]

Վարունգը մնաց գյուղացու վրա

Hanaran-ը ավելի վաղ անդրադարձել էր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում առկա վարունգի մթերման հետ կապված խնդրին: Շուրջ 10 տոննա վարունգը շարունակում է չմթերված մնալ, քանի որ  մի քանի գործարարներ, մասնավորապես «Մապ»-ը. «Արտֆուդ»-ը և «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հրաժարվում են մթերել վարունգի բերքը: Հիշյալ խնդրի շուրջ Henaran-ը փորձեց կապ հաստատել վերոնշյալ երեք գործարանների հետ: «Մապ» գործարանի ընդունարանից մեզ […]

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. երկու զոհ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻն լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել […]

Հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` երեքշաբթի, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 11:00-13:00 Մուրացան փ. 121, 123, 147, 149-184 սեփական տները և 117 շենքը, Նոր Արեշ 8փ. 1-41 սեփական տները, 11:00-15:00 Մաշտոցի պող. 58, 60 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, «Հյուսիս» մասնաճյուղ` 10:30-17:00 Ավան 7 փողոցի  […]

Տավուշում զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում հակառակորդի գնդակի զինծառայող է վիրավորվել` 1986 թ-ին ծնված Ռուսլան Մկրտչյանը: Զինծառայողը Պտղավան գյուղից է: Henaran-ի հետ զրույցում պտղավանցիներն ասացին, որ վերջինս ամուսնացած է և ունի մեկ տարեկանը դեռ չբոլորած մի տղա երեխա: Գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ Ռուսլան Մկրտչյանը բեկորային վիրավորում է ստացել: Պտղավանցիները մեզ հետ զրույցում ասացին նաև, որ ամբողջ գիշեր […]

Ադրբեջանցի երեխեքը թող վախենան մեզնից /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ  Չորաթան գյուղի երեխաները երազում են կարատեիստ և զինվոր դառնալու մասին: 13 ամյա Ամրամը այս պահին էլ պատրաստ է պաշտպանել սահմանը: «Պատրաստ ենք կռվել ու ադրբեջանցի երեխեքը թող վախենան մեզնից»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Ամրամը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Վարունգի ձեռքը կրակն են ընկել

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում վարունգի լճացում է: Գյուացիները անելանելի վիճակում են, քանզի չեն կարողանում իրացնել վարունգի ամբողջ բերքը: Henaran-ի հետ զրույցում Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանն ասաց, որ գյուղացիներն ուղղակիորեն չգիտեն ինչ անել. «Վարունգ են աճեցրել, որ վաճառեն և ապրուստի միջոց ունենան, բայց այս պահին փաստի առաջ են կանգնել: «Շուրջ 30 հա ցանքատարածությունների վարունգը մնացել է […]

Սիսիան-Վայք ճանապարհին ավտովթարից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 […]

Կապանում բնակիչը արգելափակվել է սեփական տան մեջ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված