05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հրդեհներ՝ Արմավիրում, Կոտայքում և Երևանում

  Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի «Փարոսի» անտառում այրվել են 3 հա ծառեր և բուսածածկույթ, Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 168 հողակտորի մոտակայքում` 3000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում` 4000 քմ, Ջրվեժի ամառանոցների մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք: Այս […]

Գոնե հրաման լինի մենք էլ խփենք. կրակում են գյուղացիների վրա

Այսօր առավոտից հակառակորդը դարձյալ խախտելով հրադադարի ռեժիմը` ուժգին կրակահերթ է արձակել Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի  խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ մոտ երկու տասնյակ գյուղացիներ բերքահավաքի աշխատանքներ են իրականացնում: Ահազանգը հենց այգիներից Henaran.am-ին  փոխանցեց գյուղի բնակիչ Ջիվան Զարգարյանը: «Մի քանի հոգի ավելի հեռվում էին աշխատում, կրակոցները սկսեցին, հիմա ոչ կարողանում ենք հեռախոսով խոսել հետները, ոչ մոտենալ իրենց: Անհանգիստ […]

Կյանքս՝ հայրենիքիս … սահմանապահ գյուղի հեքիաթը

Սահմանապահ Չորաթանում կրակոցների ձայնը չի զարմացնում փոքրիկներին: Գյուղի մանկապարտեզի վարիչը՝ Օֆելյա Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Հեքիաթ» անունով մանկապարտեզում ուսուցանում են հայրենասիրություն և հաճախ են խոսում հերոսների մասին: Հերոսական անկյունին մոտենալիս փոքրիկ մի տղա բղավեց. «Կյանքս՝ հայրենիքիս…»: Այնքան վստահություն կար մանկական այդ անկեղծ բացականչության մեջ:

Արտառոց միջադեպ. մայրը սնդիկ է խմեցրել 4-ամյա դստերը

Արտառոց միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Մասիսում։ «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ «Մասիս» Բ/Կ են ընդունվել մայրը և դուստր: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 35-ամյա կինը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ՀՀ-ում երկու երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 10-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է երկու երկրաշարժ: Սեպտեմբերի 8-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Սեպտեմբերի 13-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Մարտունի քաղաքից […]

Հաստատ սնայպեր էր. Չորաթանում մեքենայի վրա են կրակել/ֆոտո/

Րոպեներ առաջ հակառակորդի կրակոցը վնասել է Չորաթան գյուղի բնակիչ Հայկ Բաբայանի մեքենան: Բաբայանը կարծում է, որ դիպուկահարը ցանկացել է հրդեհել մեքենան: Այս մասին ասաց Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում: «Հաստատ սնայպեր էր:Անակնկալի եկա, արագ կանգնեցրի մեքենան ու պատսպարվելու համար հարմար տեղ գտա: Այդ պահին դաշտում էի ու հասկացա, որ գնդակը կարող էր ինձ դիպչել»,-ասաց:

Ավազակային հարձակում սահմանային գյուղում

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում այս գիշեր ավազակային հարձակման դեպք է գրանցվել: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Բաղանիսի գյուղապետարանից: Գյուղապետարանից հայտնեցին, որ հարձակվողները 3 դիմակավորված  անձինք են եղել: Ավազակային հարձակման թիրախը հանդիսացել է  Բաղանիսի բնակիչ Արարատ Հարությունյանի տունը: «Գյուղի խանութն էր աշխատացնում, իր համար հանգիստ ապրում էր, սահմանին նման դեպքը տարօրինակ է ու մեր […]

ՀՐԱՏԱՊ. սահմանին կրակում են կանանց և երեխաների ուղղությամբ

Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ հակառակորդը շարունակում է կրակահերթը: Այս մասին քիչ առաջ Henaran.am-ին տեղեկացրեց  Չորաթան գյուղի բնակիչ Դիմա Զարգարյանը: Զարգարյանի փոխանցմամբ՝ կրակել են հատկապես խաղողի այգիներում աշխատող կանանց եւ երեխաների ուղղությամբ: «Կրակեցին հենց մեքենայիս դիմաց, իջա ու թաքնվեցի, շատ են ագրեսիվացել էս երկու օրը, երեկ կրակեցին ու հետո խաղաղվեցին, գիշերը չէին կրակել: Մենք էլ մտածեցինք […]

Հացի խնդիրը քիչ էր, հիմա էլ ջրի խնդիրը … մասսայական թունավորում

Թալինում վախենում են ծորակից ջուր խմել, թունավորման վախը բնակիչների մոտ խուճապ է առաջացրել: «Մենք արդեն վախենում ենք ջրից օգտվել: Բոլորին զգուշացված է, որ ջուրը եռացնեն և նոր խմեն, հակառակ դեպքում կթուանվորվենք,-պատմեց Henaran.am-ի խմբագրություն ահազանգող բնակիչը` չցանկանալով հրապարակավ ներկայանալ,-էս ինչ է կատարվում, էս  ինչ օրի ենք մենք: Եթե խնդիր կա, թող սարքեն: Հացի խնդիրը քիչ էր, հիմա էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված