06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ռուսական «Պոլիմետալը»-ը 25 մլն դոլարով կգնի Կապանի ոսկու հանքը

Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրող և ոսկու արդյունահանող առաջատար Polymetal Plc («Պոլիմետալ») ընկերությունը ձեռք է բերել ոսկու գործող հանք Կապանում 25 մլն դոլարով: Սա ընկերության երկրորդ ակտիվը կդառնա Հայաստանում, որը տարեկան 1 տոննայից պակաս ոսկի է արտահանում, բայց մեծ ներուժ ունի: Գործարքը մտադիր են ավարտին հասցնել այս տարվա երկրորդ եռամսյակում: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հղում […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է:

Ազատամուտից Սոչի աշխատելու մեկնած կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու։ Նա մի շաբաթ առաջ ինքնասպան  է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Ազատամուտի գյուղա­պետ ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ կինն ամուսնալուծված էր, ուներ 2 եւ 4 տարեկան աղջիկներ։ Գյուղապետի խոսքով՝ կինը Սոչիում աշխատում էր։ Նրա նախկին ամուսինը Սոչի քաղաքից Ազատամուտ է տեղափոխել իր փոքրա­հասակ աղջիկներին։ Տավուշի […]

Համագյուղացիները սպանել են 73-ամյա Շուշանիկին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարույթում քննվող գործով պարզվել են Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943թ. ծնված Շ.Գյուլումյանի մահվան հանգամանքները։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։ Փետրվարի 23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի Շուշանիկ Գյուլումյանը (ծնված՝ 1943 թ.) […]

«Գյումրին ունի մեր կարիքը». դրամահավաք /ֆոտո/

Երեկ Հյուսիսային պողոտայում (Երեւան)՝ ժամը 16:00-ից մինչև ուշ երեկոյան Գյումրիի անօթևան ընտանիքների հոգսերով ապրող երիտասարդներ կազմակերպել են բարեգործական համերգ- դրամահավաք : Հիշեցնենք, որ համերգի կազմակերպման գաղափարը գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանինն է եղել, ով իր լուսանկարներում արտացոլել էր սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյումրեցի 13 ընտանիքների կյանքն ու կենցաղը : Միջոցառումից ստացված ողջ հասույթը ուղղվել է Գյումրիում […]

34-ամյա բժշկուհին Nissan-ով հայտնվել է ձորում

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 34-ամյա Հասմիկ Առաքելյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում իր վարած Nissan Tida մակնիշի 34 QN 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ կատարելուց հետո հայտնվել […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Եղեգնաձորի կողմից բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վրաստանի […]

Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը՝ Գյումրիի տնակային ավանում (ֆոտո)

Նախօրեին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Գյումրիի տնակային ավաներից մեկում հանդես է եկել բացօթյա բարեգործական համերգով, որին շտապել են ունկընդրելու ոչ միայն գյումրեցի այլ նաեւ երեւանցի եւ հարակից բնակավայրերի բնակիչները: «Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում: Համերգին կատարեցի և հին, և նոր ստեղծագործություններ: Սկզբում ցանկանում էի միայն նոր ստեղծագործություններ կատարել կապված […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

  Հանրապետության տարածքում` Փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Մայրաքաղաք Երևանում`  փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.90C (1986 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝   -24.60C (1972 թ.) • […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված