06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հրդեհներ

Մարտի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցում` թիվ 27 դպրոցի մոտակայքում, այրվել է 800 քմ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ 4000 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի դաշտերում՝ 1 հա, […]

Հնչած կրակոցների գործով հայտնաբերվել է Չուբարի եղբոր տղայի վնասված Lexus -ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում: Ոստիկանությունն ունի կասկածներ, որ «Ուրարտու» […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Եղանակը կցրտի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևանում՝ Մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, […]

Ամուսինը 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել կնոջ դին

Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչն այսօր ժամը 08:30-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը հանդիսանում էր 52-ամյա Զոյա Գ.-ն, ում 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել ամուսինը: Աղբյուրի տեղեկություններով՝ կինը […]

Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին: Պոլիկլինիկայի մասնաշենքի  վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է  շուրջ 150 մլն  դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան […]

Կանխվել են ինքնասպանության փորձերը

Մարտի 9-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջից քաղաքացին (մոտ 40 տ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ գործած Հ. Կ.-ին (1973 թ. ծնված) հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: Մեկ այլ հաղորդագրությամբ նույն օրը՝ ժամը 19.23-ին. տեղեկատվություն է […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Կարճատեւ անձրեւ. եղանակը` առաջիկայում

Հանրապետության տարածքում` Մարտի 10-ին, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Մարտի 10-ին, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրոդ կեսին հնարավոր է կարճատև անձրև: Երևանի մարտի […]

Հրդեհներ

Մարտի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝  Կոտայքի մարզի Շենավան գյուղում այրվել 15 քմ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում` 5 հա, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված