Կանխվել են ինքնասպանության փորձերը

Մարտի 9-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջից քաղաքացին (մոտ 40 տ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ գործած Հ. Կ.-ին (1973 թ. ծնված) հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:
Մեկ այլ հաղորդագրությամբ նույն օրը՝ ժամը 19.23-ին. տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ կախվելու միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կանչի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են 1984 թ. Գ. Դ.-ի ինքնասպանության փորձը: